 
                        Անդորայի հավաքականը անձնական ռեկորդ է սահմանել
 
                                    Եվրո-2016-ի ընտրական փուլի շրջանակներում հոկտեմբերի 10-ին Անդորայի հավաքականը հանդիպել է Բելգիայի ընտրանուն: Անդորացիները պարտվել են 1:4 հաշվով:
Այդ խաղում անդորացիները դարձել են գոլի հեղինակ և Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարերում արդյունավետության անձնական ռեկորդ են սահմանել:
Բելիգիայի հավաքականի դեմ խփած գոլը դարձել է 4-րդն ընթացիկ ընտրական փուլում: Անդորրայի հավաքականի ներկայացուցիչները աչքի են ընկել Բելգիայի, Կիպրոսի, Իսրայելի և Ուելսի դեմ տնային խաղերում:
Նախորդ լավագույն արդյունքն Անդորրան գրանցել էր Եվրո-2000-ի ընտրական մրրցաշարում. 3 գոլ:
Սիրարփի Աղաբաբյան
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        