
ECA. Հայտնի են լավագույն ակումբների թեկնածուները

Եվրոպական ակումբների ասոցիացիան ՝ ECA-ն հրապարակել է «Globe Soccer Awards» մրցանակի թեկնածուների անունները: Այս մրցանակը տրվում է տարվա լավագույն ակումբին:
2015 թվականի Եվրոպայի լավագույն թիմ ճանաչվելուն հավակնում են «Բարսելոնան», «Յուվենթուսը», «ՊՍԺ»-ն, «Բավարիան» և «Դնեպրը»:
Հաղթողին որոշելու է ժյուրիի հատուկ անձնակազմը, որի կազմում ընգրկված են մարզիչներ, ակումբների նախագահներ, գործակալներ և ֆուտբոլիստներ:
«Globe Soccer Awards» մրցանակը կհանձնվի դեկտեմբերին, ԱՄԷ-ում:
Սիրարփի Աղաբաբյան