
Զգում եմ, որ պատրաստ եմ մարզիչ դառնալ. «Յուվենթուսի» նախկին ավագ Ալեսանդրո Դել Պիերո

Իտալացի լեգենդար հարձակվողը հայտարարել է, որ շատ բան է սովորել Մարչելլո Լիպպիից, Ֆաբիո Կապելլոյից և Կարլո Անչելոտիից:
«Ես հաստատում եմ, որ հիմա պատրաստ եմ մարզիչ դառնալ: Դա շատ ինտրիգային հնարավորություն է: Եթե Դուք ինձ այդ մասին հարցնեիք 3 տարի առաջ, ես բացասական պատասխան կտայի, բայց հիմա իրավիճակը փոխվել է:
Դա բազմակողմ աշխատանք է, որը հնարավորություն է տալիս ցույց տալու խաղի քո տեսակետը: Բայց ցանկանում եմ ընդգծել, որ դեռ ոչ մի բան չեմ պայմանավորվել:
Երկար ժամանակ ես աշխատել եմ 3 մեծ մարզիչների հետ` Լիպպիի, Կապելլոյի և Անչելոտիի և շատ բան եմ նրանցից սովորել: Նրանց շնորհիվ ես հասկացել եմ, որ թիմը պետք է ղեկավարվի համեստությամբ, խելքով և անսահման համբերատարությամբ»,- ասել է Դել Պիերոն Corriere dello Sport-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը