Բաժիններ՝

Մի մոռացեք, որ Ժոզե Մոուրինիոն կորցրել է Տիբո Կուրտուայի նման ֆանտաստիկ դարպասապահի. Ալեքս Ֆերգյուսոն

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչը «Չելսիի» վայրէջքը կապում է բելգիացի դարպասապահի վնասվածքի հետ:

«Դժվար է հավատալ, բայց Մոուրինիոյի թիմը մրցաշարային աղյուսակում վերջից 5-րդ տեղում է: Մոուրինիոյի հետ այսպիսի բան առաջին անգամ է պատահում: Բայց մեծ մարզիչները միշտ ելք գտնում են:

Այսպիսի պահերին դու միշտ չէ, որ զգում ես ղեկավարության լիակատար աջակցությունը և «Սաութհեմփթոնի» խաղից հետո կայացած մամլո ասուլիսում Ժոզեն ակնարկեց այդ մասին: Սակայն ես մտածում եմ, որ Ժոզեն այստեղ այդքան էլ ճիշտ չէ. «Չելսիում» նրան վստահում են:

Նա կգտնի ելք այս վիճակից: Մտածում եմ, դա մի քանի շաբաթ կտևի: Եվ մի մոռացեք, որ նա կորցրել է Տիբո Կուրտուայի նման ֆանտաստիկ դարպասապահի»,- հայտարարել է Սըր Ալեքս Ֆերգյուսոնը ESPN-ին տված հարցազրույցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս