Այս մրցաշրջանում մենք Նովակ Ջոկովիչի հետ խաղում ենք տարբեր մակարդակների. Ռաֆայել Նադալ
Իսպանացի թենիսիստը հույս ունի Պեկինի մրցաշարի եզրափակիչ խաղում հաճույք ստանալ:
«Ես հասկանում եմ, որ այս պահին Ջոկովիչն ինձանից լավ է հանդես գալիս: Ընթացիք մրցաշրջանում մենք ուղղակի տարբեր մակարդակներում ենք խաղում: Հիմա եզրափակիչ դուրս գալն ինձ համար գերազանց արդյունք է:
Բայց իմ գլխավոր նպատակը իմ լավագույն խաղը ցուցադրելն է: Ես կաշխատեմ հաճույք ստանալ խաղից: Պետք է գործեմ այնպես, ինչպես ես եմ ցանկանում: Տեսնենք, ինչ դրանից դուրս կգա»,- հայտարարել է իսպանացին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը