Ազգային ժողովում անցագրեր տրամադրելու և քաղաքացիների մուտքի վերաբերյալ կարգում որևէ փոփոխություն չի կատարվել։ Բոլորդ տեղյակ եք, որ նիստերի օրերին ուժեղացվում է անվտանգությունը և քաղաքացիների մուտքը կանոնակարգված է։ Գիտեք, որ նիստերի օրերին ԱԺ բնականոն գործունեությունը չխոչընդոտելու համար լրացուցիչ հայտեր չեն տրվում։ Շատերդ եք ինձ դիմել և ստացել եք պատճառաբանված մերժումներ։
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության 2015թ. Երևանի բյուջեի առաջարկներից մեկը Երևանի Դավթաշեն թաղամասին Նազարբեկյան 31 շենքի և հարակից տարածքի բարեկարգման և կանաչապատմանն էր վերաբերում:
«Երևանի Արարատ կոնյակի, գինու,օղու կոմբինատ» ընկերության Մասիսի մթերման կայանում խաղողով բեռնված մեքենաները կանգնած են ու չեն կարողանում մթերել արդեն փչացող խաղողը։
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ա.Լ.-ին տեսակցության եկած քաղաքացի Դ.Հ.-ի անձնական զննությամբ հայտնաբերել են 31.5 գրամ կանաչավուն զանգված:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 2-ամյա երեխայի մահվան հանգամանքները։
Ուսումնական տարվա առաջին օրերին դիմել եմ Երևանի քաղաքապետին՝ խնդրելով տրամադրել այն կազմակերպությունների ցանկը, որոնք տնօրենների հայտարարած մրցույթների արդյունքում հաղթել են և պետք է շահագործեն քաղաքապետարանի ենթակայության դպրոցների բուֆետներն ու այդ պայմանագրերի պատճեները:
Այսօր ահազանգ է ստացվել, որ Երևանի էլիտար շենքերից մեկի պատշգամբի մոտ այսօր գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով տղամարդու դի կա: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից 168.am-ին հայտնեցին, որ այս պահին խումբ աշխատում է դեպքի վայրում:
Սմարթֆոնների օգտատերերը գրեթե ոչինչ չեն կարող անել այն բանի համար, որ թույլ չտան հատուկ ծառայություններին «լիարժեք մատչում» ստանալ իրենց հեռախոսներին, ասել է ԱՄՆ ԿՀՎ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը:
Միջոցառմանը, որին ներգրավված էին մասնակիցներ շուրջ տասը երկրներից, ներկա էին Կոլորադոյի նահանգային և Դենվերի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ:
Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, իրար հաջորդած արտաքին քաղաքական մի շարք կարևոր իրադարձություններ երկորդական պլան են մղել ներքին հարցերը: Սակայն արդեն վաղը Հայաստանի խորհրդարանում տեղի է ունենալու Սահամանդրական բարեփխումների նախագծի քվերակությունը, որը կանխորոշելու է առաջիկա բոլոր քաղաքական զարգացումները:
Բնական է՝ կլինեին նաեւ դեմ արտահայտվողներ: Ինչպես արդեն առիթ ունեցել եմ նշելու, ամեն ինչ կորոշի ժողովուրդը հանրաքվեի միջոցով: Իսկ բոլոր նրանք, ովքեր հանրաքվեն փորձում են դիտարկել իշխանություն-ընդդիմություն հակասության համատեքստում, մեղմ ասած, թյուրիմացության մեջ են:
Goal-ը հայտնում է, որ «Բավարիայի» ղեկավար խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը խորհուրդ է տվել զուր ջանքեր չգործադրել Թոմաս Մյուլլերին գնելու համար: Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ 25-ամյա Մյուլլերն անգլիական ակումբի գլխավոր նպատակներից մեկն էր:
Հայաստանի առաջին Հանրապետության անկումից անցել է 95 տարի: 95 տարի առաջ, առաջին անգամ, Անկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ձևավորեցին պետական կառույցներ` պետական կառավարման մեջ ներգրավելով ազգային-պետական գործիչների՝ մեծ հայրենասերների: Այսօր յուրաքանչյուրս միայն ուսումնասիրելով Արամ Մանուկյանի ապրած կյանքը` կարող ենք հիմնական դասեր ստանալ նրանից և իր օրինակով պահանջել առաջնորդություն հայ պետական-քաղաքական կյանքում:
Վերջին շրջանում կրկին սրվել է հայ-ադրբեջանական հակամարտությունը Արցախում և Տավուշի մարզի սահմանամերձ հատվածում: Ես չեմ կարող իմ մտահոգությունը չհայտնել սահմանին տիրող իրավիճակի շուրջ: Ցավակցում ու զորակցում ենք զոհված զինվորների ընտանիքներին ու հարազատներին: Խոնարհվում նրանց ծնողների առաջ և որպես հայ մայր՝ սգում ենք մեր զավակների կորուստը:
Ռոբերտ Քոչարյանն իր այսօրվա հարցազրույցով փորձել է իրեն հնարավորինս հեռացնել ՀՀԿ-ից, ցույց տալ, որ որևէ օրգանական կապ չունի իշխող համակարգի հետ: Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ խոսնակը, իմա՝ Սերժ Սարգսյանը՝ անմիջապես հակադարձել է՝ հիշեցնելով, որ հենց Քոչարյանն է գործող համակարգի հիմնադիրը:
Քվեարկությունը ներկայացուցչական է նաև հասարակական կարծիքի տեսանկյունից։ Համոզված ենք՝ հանրաքվեի արդյունքները նույնպես համարժեք են լինելու։ Ու չեմ կարծում, թե այս ֆոնին արդարացված են տարբեր խմբակների հայտարարությունները հանրության անունից։ Այդ ուժերը նախ պետք է կարողանան համախմբվել իրենք իրենց շուրջ, նոր միայն հանդես գան ժողովրդի անունից։ Պետք չէ կուրծք ծեծել, հավատացնել, թե գիշերը չեն քնում, պայքարում են ժողովրդի համար։ Ժողովուրդը բնազդով զգում է բոլորին, տարբերում իրականն ու ֆեյքը։
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը մտավախություն ունի, որ Սիրիայի պատերազմը կարող է վերաճել գլոբալ կոնֆլիկտի:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1957 թ. ծնված Վաչագան Ա.-ն:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունների ակտիվացման, առկա ներուժի լիարժեք օգտագործման, Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության ընդլայնման հարցերի շուրջ: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է Տնտեuական համագործակցության հարցերով հայ-բելառուuական միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 8-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 9-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի` Քանաքեռ թաղամասի ջրամատակարարումը:
Սեեպտեմբերի 30-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Ադրբեջանում այցելել են 2014 թվականի դեկտեմբերի 26-ին ղարաբաղաադրբեջանական շփման գիծը հատած հայ ռազմագերուն։
Սարսափելի սպանություն է տեղի ունեցել Հնդկաստանի Ուտար-Պրադեշ նահանգում: Հայրը ընթրիքի ժամանակ իր 6 տարեկան աղջկա գլխից ընկած գլխաշորի պատճառով սպանել է վերջինիս:
Հոկտեմբերի 7-9-ին, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Ի վերջո, հասկանալ է պետք, որ հայրենի հողը արյուն է և հայ ժողովուրդը միայն իր միասնականությամբ կարող է հանդիսանալ նմանատիպ արյան արժեքը պահպանող մեծագույն արժեք: Երկրում տիրող ամեն մի դժվարին վիճակ՝ դա լինի տնտեսական, թե սոցիալական, երբեք չպետք է դառնա պատճառ շեղվելու արյան այդ գիտակցությունից: Մենք ուրիշ կյանք չենք ունեցել, երբ վտանգվել է մեր հողը և առավել ոչ մի հարց պիտի չունենանք երկրի ներսում, երբ երկիրը ներ է քաշված պատերազի մեջ:
Ն.Փաշինյանը հիշեցրեց Ռոբերտ Քոչարյանի տնտեսական երկնիշ թվերով աճը ու հայտարարեց, որ դա Քոչարյանի տնտեսագիտական հանճարից չէր, այլ նրանից, որ ՌԴ-ում մեր Վարդանի գործերը եռակի, քառակի անգամ լավ էին և նա կրկնակի ավելի շատ գումար է ուղարկում ՀՀ. «Եթե Ռոբերտ Քոչարյանի տեղը Բաղրամյան 26-ում Բալաբեկ Վլասյանը լիներ, հարց է՝ ավելի լա՞վ կլիներ, թե՞ ավելի վատ: Դա կախված է նրանից, թե Վլասյանի ախորժակը ինչքան կլինի, Աստված հոգին լուսավորի, Քըրք Քըրքորյանի փողերն ուտելու»:
«Բազմաթիվ քաղաքացիներ կարող են հիշել՝ 2008 թվականին այդ արատավոր համակարգը չէ՞ր գործում, որ տեղի ունեցավ սպանդ, կամ, երբ շարքային քաղաքացիներից մեկը համարձակվեց երկրորդ նախագահին անունով դիմել (այն էլ՝ ոչ լրիվ անունով), ու դրա համար խստորեն պատժվեց Երևանի սրճարաններից մեկի զուգարանում, ընդհուպ՝ մինչև այդ պատիժը հասցվեց սպանության: Արդյոք դա չէ՞ր արատավոր համակարգը»:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հաստատել է, որ չի առաջադրի իր թեկնածությունը երկրի վարչապետի պաշտոնում ներկայիս խորհրդարանի ժամկետից հետո, որը լրանում է 2020 թվականին:
ԱՄՆ-ն ու ևս 11 երկրներ հոկտեմբերի 5-ին համաձայնության են եկել Տրանսխաղաղօվկիանոսյան համագործակցության ստեղծման շուրջ:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը հրավիրել էր 22 ֆուտբոլիստների: Հրավիրված ֆուտբոլիստներից Հովհաննես Համբարձումյանը հավաքականի ճամբարին կմիանա հոկտեմբերի 6-ի առավոտյան, իսկ Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանը և Գաել Անդոնյանը հավաքականին կմիանան միանգամից Նիսում:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր վերջապես հանդես եկավ այդքան «ազդարարված» հարցազրույցով՝ արտահայտելով իր տեսակետը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Այդ հարցազրույցի նկատմամբ նրա՝ հրապարակավ և թաքնված կողմնակիցներն այնքան մեծ սպասումներ էին առաջացնում, որ թվում էր՝ Քոչարյանն այնպիսի հայտարարություններ է անելու, որ իշխանությունն անմիջապես հրաժարվելու է սահմանադրական փոփոխություններից՝ գուցե Քոչարյանին էլ հանձնելով իշխանությունը: