Բաժիններ՝

Հնդկաստանում իսլամիստը գլխաշորի պատճառով ծեծելով սպանել է իր փոքրիկ աղջկան

Սարսափելի սպանություն է տեղի ունեցել Հնդկաստանի Ուտար-Պրադեշ նահանգում: Հայրը ընթրիքի ժամանակ իր 6 տարեկան աղջկա գլխից ընկած գլխաշորի պատճառով սպանել է վերջինիս:

Կատաղած տղամարդը աղջկան մեղադրել է շարիաթի կանոնները խախտելու մեջ: Հայրը աղջկա գլուխը մի քանի անգամ հարվածել է հատակին, ինչից հետո աղջիկը մահացել է, հայտնում է vesti.ru-ն:

Աղջկա մայրը փորձել է խանգարել տղամարդուն, սակայն վերջինս կնոջն էլ է ծեծել:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները կալանավորել են տղամարդուն ու մեղադրել են նրան չկանխատեսված սպանության մեջ:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ մարդասպանը տառապում է հոգեկան խանգարմամբ ու արմատական իսլամի հետևորդ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս