
Արցախը ներկայացվել է Դենվերի փառատոնին

Հոկտեմբերի 4-ին Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում տեղի է ունեցել Դենվերի քույր քաղաքների միջազգային փառատոնը։
Միջոցառմանը, որին ներգրավված էին մասնակիցներ շուրջ տասը երկրներից, ներկա էին Կոլորադոյի նահանգային և Դենվերի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ:
ԼՂՀ-ն ևս ներկայացված էր առանձին տաղավարով, որտեղ ցուցադրված էին հանրապետությանը վերաբերող տարբեր հուշանվերներ, իրեր, նկարներ, գրքեր, ինչպես նաև հայկական հրուշակեղեն: Տաղավարի կազմակերպիչները այցելուներին են ներկայացրել Արցախի պատմությունն ու մշակութային ժառանգությունը:
Արցախի մասնակցությանը աջակցել են Հայ Դատի ԱՄՆ Արևմտյան ափի Կոլորադոյի գրասենյակը, «SOAR» և «Ամերիկացիները Արցախին» կազմակերպությունները, մասնավորապես վերջինիս ակտիվիստ Կարինա Թոմփսոնը: