Ի՞նչ է փոխանցել ադրբեջանական գերության մեջ գտնվող Արսեն Բաղդասարյանը

Սեեպտեմբերի 30-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Ադրբեջանում այցելել են 2014 թվականի դեկտեմբերի 26-ին ղարաբաղաադրբեջանական շփման գիծը հատած հայ ռազմագերուն։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը։ Նրա խոսքով՝ այցելության ընթացքում ընտանեկան բնույթի տեղեկություն է փոխանակվել։ «Այցելությունը կայացել է ԿԽՄԿ ստանդարտ ընթացակարգերի շրջանակներում։

ԿԽՄԿ-ն ազատազրկվածներին այցելում է, որպեսզի նրանց ազատազրկման պայմանների և նրանց հետ վերաբերմունքի դիտարկում անցկացնի և կապ ապահովի բանտարկյալների և նրա հարազատների միջև»,- նշել է Էթերի Մուսայելյանը։

Հիշեցնենք, որ 2014 թվականի դեկտեմբերի 26-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը հատած և գերեվարված Արսեն Բաղդասարյանը ադրբեջանական իշխանությունների կողմից դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։

Տեսանյութեր

Լրահոս