
Ռումենիգեն «Մանչեսթեր Յունայթեդին» խորհուրդ է տվել մոռանալ Մյուլլերի մասին

Goal-ը հայտնում է, որ «Բավարիայի» ղեկավար խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը խորհուրդ է տվել զուր ջանքեր չգործադրել Թոմաս Մյուլլերին գնելու համար: Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ 25-ամյա Մյուլլերն անգլիական ակումբի գլխավոր նպատակներից մեկն էր:
«Ես բանկիր չեմ, «Բավարիան» ֆուտբոլային ակումբ է: Ահա թե ինչու երբեք չենք դիտարկի Թոմասին վաճառելու տարբերակը:
Ես ասել եմ իմ մանչեսթերյան գործընկերներին, որ չեմ կարող փակել իմ էլեկտրոնային էջը, բայց կարիք չկա Մյուլլերին վաճառելու հարցով ինձ նամակներ գրել: Դա անօգուտ է, Մյուլլերը չի վաճառվում»,- Ռումենիգեին է մեջբերում Goal-ը:
Սիրարփի Աղաբաբյան