Բաժիններ՝

Սիրիայում պատերազմը կարող է վերաճել գլոբալ կոնֆլիկտի. Տուսկ

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը մտավախություն ունի, որ Սիրիայի պատերազմը կարող է վերաճել գլոբալ կոնֆլիկտի: Այս մասին նա ասել է այսօր Եվրախորհրդարանում փախստականների խնդրին նվիրված բանավեճերից հետո իր եզրափակիչ խոսքում, տեղեկացնում է korrespondent.net-ը:

«Միանգամայն հնարավոր է, որ այդ պատերազմը վերափոխվի գլոբալ կոնֆլիկտի Սիրիայի կոնֆլիկտին համաշխարհային գերտերությունների ներգրավվածության պատճառով»,- ասել է Տուսկը:

Նա դարձյալ նշել է, որ Եվրոպա կարող է գալ ևս 3 մլն փախստական Հալեպից ու դրա մերձակայքից:

Հանդես գալով բանավեճերի սկզբում՝ Եվրոպական խորհրդի նախագահը հայտարարել է. «Տարածաշրջան իմ այցի ժամանակ, երբ ես խոսում էի նախագահների կամ փախստականների հետ Թուրքիայի, Հորդանանի կամ Եգիպտոսի ճամբարներում, ինձ նախազգուշացրել են հետևյալի մասին՝ Ասադի ռեժիմի պոտենցյալ հաղթանակը, ամենայն հավանականությամբ, Իրանի ու Ռուսաստանի միջամտության պատճառով, կհանգեցնի հաջորդ միգրացիոն ալիքին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031