
Քեմերոնը հաստատել է, որ այլևս չի առաջադրի իր թեկնածությունը երկրի վարչապետի պաշտոնում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հաստատել է, որ չի առաջադրի իր թեկնածությունը երկրի վարչապետի պաշտոնում ներկայիս խորհրդարանի ժամկետից հետո, որը լրանում է 2020 թվականին:
«Իմ հետևում տաղանդավոր թիմ կա, ու այն բանից հետո, երբ ես ավարտեմ այդ երկրորդ ժամկետը, վստահ եմ, որ բազմաթիվ տաղանդավոր մարդիկ կկարողանան առաջադրել իրենց անունները»,- ասել է նա Sky News-ին տված հարցազրույցում:
Այս տարվա գարնանը ընտրություններից առաջ Քեմերոնը հայտարարեց, որ եթե նորից հաղթի, ապա դա կլինի իր վերջին ժամկետը: