
Պեպ Գվարդիոլան լավագույնն է, չնայած նա երբեք չի խոստովանում դա. Թոմաս Տուխել

Բունդեսլիգայի առաջին շրջանի կենտրոնական խաղի նախօրեին գերմանացի մասնագետը նորից նշել է «Բավարիայի» մարզչի ազդեցությունը իր փիլիսոփայության վրա:
«Գվարդիոլայի «Բարսելոնան» հանդիսանում է ընդօրինակման իմ անձնական օրինակը: Այս թիմը օգնել է ինձ հասկանալ ֆուտբոլը: Պեպը պրոֆեսիոնալ մակարդակում ամենաբարձր նշաձողն է դրել և այսպիսի խաղով նա կարող է նվաճել յուրաքանչյուր տիտղոս:
Գվարդիոլան լավագույն մարզիչն է: Սակայն նա երբեք չի ընդունում դա»,- Տուխելի նախախաղային մամլո ասուլիսի խոսքերն է ցիտում Bild-ը:
Այսօր Բունդեսլիգայի 8-րդ տուրի շրջանակներում հանդիպելու են «Բավարիան» և «Բորուսիան»:
Բունդեսլիգայի 7 տուրերից հետո, 21 միավորով աղյուսակը գլխավորում է «Բավարիան»:
Դորտմունդյան «Բորուսիան»` 17 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը