
«Մանչեսթեր Սիթի» – «Նյուքասլ» 6:1. «Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն ձևակերպեց Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաարագ պենտա-տրիկը

Արգենտինացուն անհրաժեշտ եղավ 20 րոպե, որպեսզի «Նյուքասլի» դարպասն ուղարկի 5 գնդակ:
Ագուերոն Էնդի Կոուլի, Ալան Շիրերի, Դիմիտար Բերբատովի և Ջերմեյն Դեֆոյից հետո դարձավ Պրեմիեր լիգայի պատմության մեջ պենտա-տրիկի 5-րդ հեղինակը:
Բացի դրանից, նրա պենտա-տրիկը դարձավ ամենաարագը Պրեմիեր լիգայի պատմության մեջ: Նախորդ ռեկորդակիր Դեֆոյից պահանջվել էր 36 րոպե, որպեսզի վերջինս, խաղալով «Տոտենհեմի» կազմում, 5 անգամ խոցի «Ուիգանի» դարպասը (9:1):
Պատրաստեց Անի Գաբուզյանը