Բաժիններ՝

«Չելսի» – «Սաութհեմփթոն» 1:3. Եթե «Չելսին» ինձ հեռացնի, ապա կհեռացնի իր երբևէ ունեցած լավագույն մարզչին. Մոուրինիո

Նույնիսկ ԱՊԼ-ի 17-րդ հորիզոնականը չի ստիպել Յուրահատուկին կասկածել իր մեծության մեջ:

Անգլիայի առաջնության 8-րդ տուրում «կապույտները» «Սթեմֆորդ Բրիջում» պարտվեցին «Սաութհեմփթոնին» 1:3 հաշվով և մրցաշարային աղյուսակում զբաղեցրին 17-րդ հորիզոնականը:

«Չելսին» հավաքել է 8 միավոր 8 տուրում. ամենավատ արդյունքը 37 տարվա մեջ: Բայց Ժոզեն չի տրտնջում:

«Եթե ինձ հեռացնեն, ապա կհեռացնեն այս ակումբի երբևէ ունեցած լավագույն մարզչին: Ես ոչ մի տեղ չեմ փախչում և եթե ակումբը ցանկանում է հեռացնել ինձ, ապա նրանք ստիպված կլինեն դա անել»,- ասել է Մոուրինիոն խաղից հետո:

Մոուրինիոն բողոքել է նաև դատավորներից:
«Մենք պետք է ազնիվ լինենք, դատավորները վախենում են «Չելսիի» օգտին որոշումներ կայացնել: Եվ ես թքած ունեմ, եթե Ֆուտբոլի ասոցիացիան պատժի ինձ»,- թվիթերում Մոուրինիոյի խոսքերն է ցիտում Purely Football-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս