ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Սիրիայում օպերացիան ուղղված է ահաբեկչության սպառնալիքից ռուսների պաշտպանությանը:
Բարեփոխումներով նախատեսվում է վարչապետի ընտրություն եւ հրաժարեցում` ԱԺ բաց քվեարկությամբ. դա ճնշման մեխանիզմ չէ՞, առաջին հերթին՝ յուրայինների նկատմամբ: «Ո՛չ, ճնշում չկա այդ դրույթում: Հետո էլ` դա բաց քվեարկություն չանվանենք, այլ` անհատական: Այո, եկել է ժամանակը, հարկավոր է քաղաքական դաշտ մտցնել այդ մշակույթը, որ այլեւս որեւէ գաղտնի քայլեր` սղանցիկ գործողություններ չկատարվեն. եթե իրոք դեմ են այդ վարչապետի գործունեությանը, ապա բոլորը պետք է բացահայտ դա արտահայտեն»:
ԱՄՆ-ի Կոնգրեսում շարունակվում են աշխատանքները, որոնք ուղղված են ղարաբաղյան տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը «Ամերիկայի Ձայն»-ին հիշեցնում է, որ վերջերս գործընկերների հետ միասին Կոնգրեսում շրջանառության մեջ են դրել նամակ, որն ուղղված է մարդկանց կյանքեր փրկելուն եւ արդար ու երկարաժամկետ խաղաղության հասնելուն:
Ավելի քան մեկ շաբաթ է՝ Հայաստանում են գտնվում գողական աշխարհի մոտ մեկ տասնյակից ավելի ներկայացուցիչները։ Եկել են հիմնականում Ռուսաստանից կամ ԱՄՆ-ից։ Թեև ասում են, որ ինչ-որ հոգեհանգստի մասնակցելու են եկել, բայց իրականում պատճառը «սխոդկան» է: Նրանք Երևանում շրջում են մեծ շքախմբերով, շատ են լինում Պռոշյան փողոցի վրա գտնվող ռեստորաններից մեկում, որն այդ ժամերին հիշեցնում է Չիկագո-38-ը։
Նախագահ Սերժ Սարգսյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ, այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ դեսպանատուն: Հանրապետության ղեկավարը ՉԺՀ կազմավորման 66-րդ տարեդարձի կապակցությամբ հայ ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Թիեն Ըրլոնգին, դեսպանատան անձնակազմին և ի դեմս նրանց՝ Չինաստանի բարեկամ ժողովրդին:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7, ՍՊԳ-9 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 9000 կրակոց:
Բացառիկ տեսանյութ. ինչպես են հայ զինվորները պատժում թշնամուն:
Թուրքիան դժգոհ է Սիրիայում Ռուսաստանի գործողություններից, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արաբական «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Գվատեմալայի փրկարարները որոնում են հարյուրավոր մարդկանց, ովքեր սողանքների պատճառով անհետ կորել են երկրի մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Էլ-Կամբրե Դոս գյուղում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հանդես գալով Սպիտակ տանը հրավիրված մամլո ասուլիսում՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ երբ Ռուսաստանը ավիահարվածներ է հասցնում Սիրիայում, տարբերություն չի դնում ԴԱԻՇ-ի ու Բաշար Ասադի ռեժիմի չափավոր հակառակորդների միջև: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հոկտեմբերի 3-ին, ժամը 07.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանանդյան փողոցի թիվ 41/4 հանրակացարանային շենքի մուտքում ծուխ է նկատվում:
Երեկ ժամը 19:30-ի սահմաններում Խրիմյան Հայրիկ փողոցի 1-ին շարքում բախվել են Mercedes և Օպել մակնիշների ավտոմեքենաներ: Նախնական տվյալներով՝ հարվածից Mercedes-ը գլխիվայր շրջվել է և ընկել Օպելի վրա:
Հոկտեմբերի 2-ին և լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 130 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /107 արկ/ և 82 /16 արկ/ միլիմետրանոց ականանետերից ու ՀԱՆ-17 /70 արկ/ տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում` հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Հոկտեմբերի 3-ին, ժամը 00.45-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ավարտվել է «նորմանդյան քառյակի հանդիպումը»: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Փարիզի Ելիսեյան պալատում հանդիպմանը մասնակցել են Գերմանիայի, Ֆրանսիայի, ՌԴ-ի ու Ուկրաինայի նախագահները:
Microsoft խմբի մեջ մտնող Skype-ը մոտակա մի քանի շաբաթներին կգործարկի Translator («Թարգմանիչ») ծառայությունը Windows-ի համար, որը թույլ է տալիս գրեթե իրական ժամանակում խոսքը զրուցելիս թարգմանել:
Հոլիվուդյան դերասանուհի Սանդրա Բուլոքը անսպասելիորեն կրկնակի մայր է դարձել: Իր որդի Լուիսն որդեգրելուց 5 տարի անց նա համարձակվել է սևամորթ աղջկա որդեգրել:
Ամերիկյան Apple ընկերությունը «խելացի» մատանու պատենտավորման հայց է ներկայացրել, հայտնում է The Verge-ն:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Ռուսական «Սու-25» գրոհիչ ինքնաթիռները Սիրիայում հարված են հասցրել ինքնաշեն պայթուցիկ սարքերի արտադրամասի, որը ստեղծվել էր ԴԱԻՇ-ի զինյալների կողմից:
Գուշակությունն արմատապես փակում է քրիստոնեական զարգացման և սրբության ճանապարհը։ Քարոզելով դետերմինիզմը («ապագան նախասահմանված է») և ֆատալիզմը («իրադարձությունների ընթացքը փոփոխել հնարավոր չէ»)` գուշակն ասես անիմաստ է հայտարարում մարդու` բարին կամ չարը ընտրելու բոլոր հետևանքները։
Սխտորը դարեր ի վեր օգտագործվող բնական դեղամիջոց է, որն օգտակար է գրեթե ամեն ինչի համար: Բացի առողջարար հատկանիշներից, այս հրաշալի մշակաբույսը նաև օգտագործվում է մաշկի խնամքի միջոցների բաղադրության մեջ:
Հայաստանում գործարարությամբ զբաղվելուն ամենից շատ խանգարում է ֆինանսական միջոցների անմատչելիությունը։
Հայաստանը երազանք չունի և, եթե աշխարհի հետ ինչ-որ բան կիսում է, ապա՝ միայն դժբախտությունները, մնացած ամեն ինչը ոչ թե՝ կիսելով, այլ՝ ամբողջությամբ տված լինելով Ռուսաստանին: Կյանքը ցույց է տալիս, որ դրա արդյունքում բազմապատկվում է ոչ թե մեր ուժը, այլ դժբախտությունները: