 
                        Apple-ը կթողարկի «խելացի» մատանի
 
                                    Ամերիկյան Apple ընկերությունը «խելացի» մատանու պատենտավորման հայց է ներկայացրել, հայտնում է The Verge-ն:
Ենթադրվում է, որ սարքը հագեցած կլինի սենսորային պանելով կամ էկրանով, որը աշխատելու է սմարթֆոնի հետ համադրությամբ՝ «խելացի» ժամացույցների նմանությամբ:
Բացի այդ՝ մատանու մեջ կներդրվի միկրոֆոն ձայնային հրահանգների համար: Ենթադրվում է, որ սարքը կարող է ճանաչել իր տիրոջ տեքստը ձեռքի շարժման միջոցով, գրում է The Verge-ն:
Պարբերականը նշում է, որ նման սարքը Apple-ի հայտնագործությունը չէ, նման սարքեր ներկայացնում են նաև այլ արտադրողներ:
Նման սարքերը ի վիճակի են ղեկավարել սմարթֆոնը Bluetooth տեխնոլոգիայի միջոցով:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        