Սանդրա Բալոքը սևամորթ աղջկա է որդեգրել
Հոլիվուդյան դերասանուհի Սանդրա Բուլոքը անսպասելիորեն կրկնակի մայր է դարձել: Իր որդի Լուիսն որդեգրելուց 5 տարի անց նա համարձակվել է սևամորթ աղջկա որդեգրել:
Ինչպես հայտնում է Radar Online-ը, դերասանուհին արդեն տուն է բերել ընտանիքի նոր անդամին:
Փոքրիկի անունն ու տարիքը հայտնի չեն:
Նշվում է, որ Բուլոքը շատ ուրախ է, որ ընտանիքը համալրվել է: Դերասանուհին ժամանակ առ ժամանակ նրա հետ հայտնվում է փողոցում:
Դատելով ամեն ինչից՝ Սանդրան փոքրիկին միայնակ չի դաստիարակի: Վերջերս լուրեր են պտտվում այն մասին, որ նա պատրաստվում է ամուսնանալ Բրայան Ռենդալի հետ:
Պարբերականի տեղեկություններով՝ նա ամեն կերպ աջակցում է դերասանուհուն:
«Սանդրան միանգամից Բրայանին հասկացրել է, որ ամուսին է փնտրում ընտանիք ստեղծելու համար, որտեղ կարող է մեծացնել իր երեխաներին»,- պատմել է դերասանուհու ընկերը:
Սանդրան Բրայանի հետ հանրությանը ներկայացել է 2015թ. սեպտեմբերին Ջենիֆեր Էնիսթոնի հարսանիքին:
Ռենդալը դերասանուհուն ծանոթացրել է իր դստեր հետ ու ակտիվորեն մասնակցում է Բուլոքի որդեգիր տղայի դաստիարակությանը: