
Արտեմ Ասատրյանը՝ տարեցներին. «Շնորհակալություն՝ մեր կողքին լինելու համար»

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ.
«Ավագ սերնդի սիրելի բարեկամներ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ: Այս օրը հրաշալի հնարավորություն է մեր խորին երախտագիտությունն ու հարգանքը հայտնելու ավագ սերնդի ներկայացուցիչներին:
Շնորհակալություն՝ մեր կողքին լինելու, Ձեր կյանքի փորձը մեզ փոխանցելու, կյանքի փորձություներին դիմակայել սովորեցնելու համար:
Սիրելի ծնողներ, տատիկներ և պապիկներ,
Վստահ եմ, որ ձեզնից շատերը, չնայած տարիքին, այսօր էլ ակտիվ կենսակերպ են վարում, պայքարում դժվարություններիների դեմ՝ մնալով ոգով երիտասարդ: Ձեզնից շատերը ներգրավված են հասարակական ու մշակութային ոլորտներում և ուղղակիորեն մասնակցում են աճող սերնդի դաստիարակությանը: Ուստի գիտակցել է պետք, որ ավագ սերունդը մեր երկրի ու հասարակության ոսկե ֆոնդն է, մեր դարավոր ավանդույթների պահապողն ու փոխանցողը:
Եվս մեկ անգամ իմ և նախարարության աշխատակազմի անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզնից յուրաքանչյուրին օրվա կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, երկարակեցություն և որդիական ջերմություն»: