Վալերի Օսիպյանն ու Մաքսիմ Սարգսյանը սադրիչների մասին տեղեկություններ ունեն

Քիչ առաջ Ազատության հրապարակում էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարող «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության բողոքի ակցիայի ժամանակ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նախաձեռնության անդամներին ասաց, որ իրենք ունեն հստակ տեղեկեություն, որ հանրության մեջ կան սադրիչներ, որոնք փորձելու են այնպես անել, որ հանրությունը շարժվի դեպի Բաղրամյան պողոտա և բախումներ առաջանա հանրության և ոստիկանների միջև։

Նախառձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանն էլ իր հերթին ասաց, որ իրենք էլ տեղեկություն ունեն, որ ոստիկաններն են պատրաստվում սադրել և բախումներ առաջացնել։ Ի պատասխան Վալերի Օսիպյանն ասաց, որ իրենք այստեղ են, որպեսզի պահպանեն հասարակական կարգը և եթե կոչ եղավ շարժվելու դեպի Բաղրամյան պողոտա, իրենք թույլ չեն տալու։

Akcia (2) Akcia (3) Akcia (4)

11997323_975759972480425_1889781172_n

Նշենք, նաև որ այստեղ էր քաղապետարանի աշխտատակիցը, որը տեղեկեկացրեց, որ իրենք էլ ունեն  տեղեկություններ, որ բացի Ազատության  հրապարակից, կենտրոնի այլ մասերում էլ են խմբեր կազմվում, որոնք պետք է միանան ակցիայի մասնակիցներին Բաղրամյան պողոտայում։ Նա կոչ արեց նախաձեռնության անդամներին անցկացնել իրենց բողոքի ակցիան օրենքի սահմաններում։

Մաքսիմ Սարգսյանն էլ ասաց, որ նման բան չկա և դրանք ուղղակի ենթադրություններ են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930