«Այս անգամ գնալու ենք մինչև վերջ և պահանջելու ենք հստակ չեղարկում»
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը քիչ առաջ բողոքի ակցիայի ժամանակ ասաց, որ թեև կառավարությունը խոստացել էր ամբողջովին իր վրա վերցնել հոսանքի 7 դրամ թանկացումը, սակայն իրեն բնորոշ «կռուտիտի» տարբերակով սկսեց խաբել մարդկանց։ «Տեղեկություններ ունենք այն մասին, որ մասիվների տարածքներում տարբեր պայմանագրեր են տալիս մարդկանց ու ստիպում են ստորագրել։ Հակառակ դեպքում սպառնում են հոսանքազրկել տները։
Պայմանագրերի բովանդակությունն այն է, որ մարդիկ պետք է վճարեն ավելացված 7 դրամը։ Այս քայլերը տանում են նրան, որ շուտով դիպչելու են բոլորիս գրպանին։ Այս անգամ գնալու ենք մինչև վերջ և պահանջելու ենք հստակ չեղարկում»։
Այս պահին մեկնարկեց երթը Ազատության հրապարակից, բայց դեռ չեն նշել, թե ուր են գնալու, իսկ այս պահին գտնվում են Թումանյան փողոցում և ամենայն հավանականությամբ նրանք գնում են դեպի Բաղրամյան պողոտա։ Հիշեցնենք, որ Վալերի Օսիպյանն զգուշացրել էր, որ չեն թողնելու երթով շարժեն դեպի Բաղամյան պողոտա։