Բաժիններ՝

Մեսսին Ռունիին համարում է բացառիկ ֆուտբոլիստ

Լիոնել Մեսսին մեկնաբանել է Ուեյն Ռունիի` Անգլիայի հավաքականի կազմում փխած գոլերի ռեկորդը: «Ես գտնում եմ, որ Ռունին ֆուտբոլիստների նոր սերնդին է պատկանում: Նա առանձնահատուկ ֆուտբոլիստ է, ում չի կարելի ոչ մեկի հետ համեմատել: Իհարկե, կան շատ լավ ֆուտբոլիստներ, բայց Ռունին բացառիկ է, ով անհավանական որակներ ունի: Նա ամենաուժեղ ֆուտբոլիստներից մեկն է, ում դեմ ես երբևէ խաղացել եմ:

Ռունին էությամբ հաղթող է: Նա ամեն ինչ կանի, որպեսզի օգնի իր հավաքականին` հաղթել Եվրո-2016-ը. չէ որ յուրաքանչյուր ռեկորդ պետք է ամրապնդել տիտղոսով»,- ասել է Մեսսին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930