Էրեբունիում լարված վիճակ է. ծեծի է ենթարկվել «Սանիթեք»-ի աշխատակիցը. armlur.am
Այս պահին Էրեբունիում լարված վիճակ է: Քիչ առաջ ականատեսներից մեկը Armlur.am-ին հայտնել է, որ «Սանիթեք» ընկերության աշխատակիցները հավաքվել են գրասենյակի գլխամասային մասնաճյուղի մոտ և պահանջել իրենց աշախատավարձերը: Սակայն պահանջը ծեծկռտուքով է ավարտվել: Պարզվում է` աշխատավարձերը պետք է տրվեին ավելի քան մեկ շաբաթ առաջ, սակայն անհասկանալի պատճառներով ուշացրել են: Սա զայրացրել է աշխատակիցներին, և նրանք որոշել են անձամբ դիմել ղեկավարությանը: Տեղում լարված վիճակ է ստեղծվել, մարդիկ սկսել են բողոքել, տնօրինությունից իրենց մոտ են կանչել տղամարդկանցից մեկին, ապա` ծեծված վիճակով դուրս հրավիրել. «Արյունը այդ խեղճ տղայի գլխից չի դադարում: Շտապ օգնություն ենք կանչել: Արաբների ձեռքի գործն է»,- հավելել է կայքի զրուցակիցը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: