Բաժիններ՝

Մկոն՝ իր և Հայկոյի հարաբերությունների, Կարգին հաղորդման և Բաղրամյան պողոտայի պայքարի մասին. 1in.am

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է դերասան Մկրտիչ Արզումանյանը, ով մեծ էկրան նոր բարձրացած «Հյուսիս-Հարավ» կինոկատակերգությունում մեծահարուստի կերպար է մարմնավորում:

-Ինչպե՞ս եք գնահատում կինոնկարը։ Կարո՞ղ եք համարել սա Ձեր հաջողված դերերից։

-Ծիծաղելի կլինի, եթե ես անկեղծորեն պատասխանեմ իմ խաղի, այս անգամ ստացված կամ չստացված կերպարի վերաբերյալ։ Բնականաբար հանդիսատեսը պետք է իմ փոխարեն որոշի, թե որքանով է կերպարն ստացվել։ Կերպարի վրա կարելի է անվերջ աշխատել, ինչպես մոնտաժի ու ամբողջ ֆիլմի վրա։ Անընդհատ կարելի է գույներ ավելացնել, ավելի լավացնել։ Որքանով է դա ստացվել, միայն հանդիսատեսը պետք է որոշի։

-Հայաստանում բազմաթիվ կատակերգություններ են նկարահանվում։ Հե՞շտ է այսօր հանրությանը ծիծաղեցնել։

-Բնականաբար՝ ոչ, որովհետև այդ դաշտում էլ է ամեն բան փոփոխվում։ Մի բան էլ ասեմ՝ մեր երկրում շատ թեմաներ նույնն են, օրինակ՝ եթե աշխարհում թեմաներն անընդհատ փոփոխվում են, մեր երկրում երկար ժամանակ նույն թեմաներն են շոշափվում և անընդհատ, ամեն անգամ, թե’ շոու կազմակերպելիս, թե’ սցենար գրելիս դու պետք է նույն թեմաների մեջ նոր բան գտնես, որը գնալով դժվարանում է։ Դեռ չի վերջացել, սոցիալական խնդիրները միշտ կլինեն, բայց նույն թեմաներն են։ Դա բնավ կապ չունի, պետք չէ ամեն անգամ նորովի ինչ-որ բան մատուցել, պետք չէ կրկնվել, իսկ դրա համար պետք է անընդհատ աշխատել, յուրահատուկ բառի ու նախադասության վրա։ Որքան մեծանում ես, այնքան քո խոսքի կշիռը շատանում է, և հենց այնպես ոչինչ չես կարող անել։

-Ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանում ձեր մարմանավորած կերպարների մեջ մեծահասակների դերերի առկայությունը։

-Երևի մազերիս սպիտակությունը, որ կա, դա էլ է նպաստում, որ կոնկրետ սցենարից հետո, երբ անցկացվում է քասթինգ, ինձ տեսնում են նմանատիպ դերերում։ Բայց վերջերս, օրինակ, մարմնավորեցի ավելի շարժուն ու երիտասարդ կերպար։ Դեռ այդքան մեծ չեմ և կարողացա շարժունությունը պահել։ Երիտասարդությունը միջիցս դեռ չէր դուրս եկել, ի ուրախություն ինձ։

-Հասարակության մեջ կարծիք կա, որ Հայկոն ու Մկոն ամբողջական էին, և նրանց հումորն էր ամենալավը։ Դուք համամի՞տ եք, որ դրանք ձեր ամենաստացված նախագծերն էին։

-Բնականաբար ստացված էր «Կարգին հաղորդումը», և դա ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Դա մեր ամենաստացված պրոյեկտներից մեկն էր։ Անեկդոտից ուժեղ բան հնրավոր չէ մտածել, մինչև այսօր դա ապացուցված բան է։ Անեկդոտը, որ ժողովրդի կողմից ստեղծված է, ունի սկիզբ, ընթացք ու վերջ, արդեն սցենար է։ Քեզ ուղղակի մնում է գեղեցիկ կերպով դա մատուցել, ապահովել գեղեցիկ ընթացք ու գեղեցիկ ձևով նկարահանել։ «Կարգին հաղորդումից» հետո նմանատիպ պրոյեկտ չեմ մտաբերում։ Կարծում եմ, փորձ չի արվել, եղել են սիթքոմներ և գեղարվեստական ֆիլմեր։ Ես այդ ֆորմատի մեջ նոր բան չեմ տեսել, բայց կան բազմաթիվ պրոյեկտներ, որոնք ունեն իրենց ասելիքը։

-Նույն ձևաչափով հնարավո՞ր է նորից համագործկցել։

-Կարծում եմ՝ ոչ, որովհետև մենք ոչ թե ինչ-որ խնդիրների հետ կապված չենք նկարել «Կարգին հաղորդումը», այլ այդ հաղորդումն ուղղակի սպառեց ինքն իրեն։ Որովհետև մենք նկարահանեցինք հազարից ավելի անեկդոտ և ուղղակի վերջացան անեկդոտները։ Հանդիսատեսը կհիշի, որ մենք արեցինք նաև «Կարգին սերիալ», որը երկար գնաց։ Այնպես որ կարծիքը, որ ինչ-որ տարաձայնությունների պատճառով «Կարգին հաղորդումը» դադարեց, չի համապատասխանում իրականությանը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս