«Դեռ չեմ մտածել` ԲԿՄԱ՞, թե՞ Ռուսաստանի հավաքական». Լեոնիդ Սլուցկի
«Բանակայինների» գլխավոր մարզիչը չի ցանկանում երկար ժամանակ համատեղել պաշտոնները:
«Ես չեմ պատրաստվում երկար ապրել` համատեղելով պաշտոնները: Եվս 2 խաղ: Հուսով եմ՝ 2 խաղ: Համատեղությունը տարիներով հաստատ հնարավոր չէ: Դա շատ դժվար է: ԲԿՄԱ՞, թե՞ Ռուսաստանի հավաքական. դեռ չեմ մտածել:
Մուտկոն խոստացե՞լ է ետ գնել պայմանագիրս Եվրո-2016 դուրս գալու դեպքում: Չգիտեմ: Այդ թեմայով ինձ հետ ոչ ոք չի խոսել, և ես նույնպես ոչ ոքի հետ չեմ խոսել»,- «СЭ»-ին ասել է Սլուցկին:
Ընտրական մրցաշարից 2 տուր առաջ Ռուսաստանը զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը:
2 վերջին տուրերում Ռուսաստանն արտագնա խաղ կանցկացնի Մոլդավայի հետ (հոկտեմբերի 9) և կընդունի Չեռնոգորիային (հոկտեմբերի 12):
Պատրաստեց Անի Գաբուզյանը