20 սովորություններ, որոնք կբարելավեն ձեր կյանքը
Պահել դիետա, ազատվել ծխելու սովորությունից, ամեն օր այցելել մարզասրահ. սրանք որոշումներ են, որ մեզ շատ դժվարությամբ են տրվում, բայց արդյունքի հասնելու համար սկսում ենք մանր քայլերից:
Ձեզ ենք ներկայացնում թվով 20 հեշտ սովորություններ, որոնք կօգնեն կյանքն ապրել ավելի թեթև և չվախենալ կարևոր որոշումներից:
1. Ժպտացեք բոլորին միշտ և էական չէ՝ ծանո՞թ եք դուք, թե՞ անծանոթ:
2. Արթնանալուն պես ձգվեք կատվի նման, այնուհետև կանգնեք և, ըստ մարմնի թելադրանքի` իջեք առաջ և հետ, թուլացրեք մկանները, շարժեք վիզը և թույլ տվեք, որ մարմինը թուլանա: Եվ, ամենակարևորը, խորը շնչեք և արտաշնչեք 5 անգամ:
3. Միշտ ձեռքի տակ ունեցեք նոթատետր, թեկուզ՝ էլեկտրոնային: Սա կօգնի ձեզ ամեն պահի գրանցել գեղեցիկ և պետքական մտքերը:
4. Գտեք կարմիր շրթներկի այն գույնը, որն իդեալական կսազի ձեր դեմքի գույնին:
5. Ձեր ճանապարհի գոնե կեսն անցեք քայլերով:
6. Աշխատեք ասել «ոչ» բոլոր այն դեպքերում, երբ ասում էիք «այո»՝ միայն ինչ-որ մեկին դուր գալու համար:
7. Մինչ խանութ գնալը գրեք ցուցակ՝ ինչ գնել:
8. Արգելափակեք այն ծառայությունները, որոնք փորձում են անընդհատ գրավել ձեզ ակցիաներով:
9. Օգտագործեք SPF հարթեցնող քսուքներ:
10. Ձմռան ընթացքում գոնե մեկ անգամ գնացեք սառույցի վրա սահելու: Ոչ թե հենց այնպես դա արեք, այլ գուցե իրո՞ք ձեզ դուր գա:
11. Գրառեք ձեր բոլոր ծախսերը և ամսվա վերջում տեսեք՝ ինչ է ստացվում:
12. Ձեր աշխատավայր թարմություն տարեք. կամ երկարակյաց ծաղիկ կամ էլ ամեն օր թարմ ծաղիկներ տարեք:
13. Օրացույցի վրա նշեք, թե այդ օրը կամ ժամին ինչ գործ ունեք:
14. Գտեք շատ լավ հագուստի դիզայներ և պատվիրեք այն հագուստը, որը իրոք ձեզ շատ դուր կգա:
15. Մինչ սննդամթերքի խանութ գնալը՝ անպայման սնվեք:
16. Աշխատասեղանի տակ փուչիկի նման գնդակ դրեք: Ամեն անգամ, երբ հոգնում եք հանեք կոշիկները և ոտքերով խաղացեք գնդակի հետ:
17. Մի քանի կում մաքուր ջուր խմեք ամեն անգամ, երբ վերադառնում եք զուգարանից:
18. Խորհրդակցեք մասնագետների հետ և գտեք ներքնազգեստի այն ձևը, որը ձեր մարմնի համար կլինի իդեալական:
19. Քնելուց մեկ ժամ առաջ անջատեք բոլոր էլեկտրոնային սարքերը:
20. Պառկեք 20 րապե շուտ այն պահից, երբ իրականում ուզում եք քնել:
Սիրարփի Աղաբաբյան