Հայաստանը պաշտոնապես ճանաչվեց տարածաշրջանային աստղագիտական կենտրոն
Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) պաշտոնական մամուլի հաղորդագրությունը հայտնում է, որ ՄԱՄ «Աստղագիտությունը զարգացման համար» կենտրոնը հիմնել է համակարգման նոր գրասենյակներ Հայաստանում, Կոլումբիայում, Հորդանանում, Նիգերիայում և Պորտուգալիայում։
Համաձայնագրերը ստորագրվեցին Հոնոլուլուում, Հավայան կղզիներում, ՄԱՄ-ի եռամյա գլխավոր ասամբլեայի ժամանակ։ Հինգ նոր գրասենյակները կկատարեն երկու կարևոր գործառույթներ: Տարածաշրջանային գրասենյակները կհամակարգեն աստղագիտության զարգացման գործունեությունը հարևան երկրներում, մինչդեռ լեզվի փորձագիտական կենտրոնները կզբաղվեն լեզվի և/կամ մշակութային հարցերով:
Յուրաքանչյուր գրասենյակ կգործի տեղական կառույցում կամ ինստիտուտների կոնսորցիումներում և դրանց աջակցությամբ կապ կհաստատի տարածաշրջանային գործընկերների հետ:
Ստորև ներկայացնում ենք աստղագիտությունը զարգացման համար գրասենյակները.
1. Հարավարևմտյան Ասիայի տարածաշրջանային կենտրոնը հիմնադրվել է Հայաստանում, Բյուրականի աստղադիտարանում:
2. Անդյան տարածաշրջանային կենտրոնը հիմնադրվել է երեք համագործակցող հաստատություններում. Անդերի համալսարան (Կոլումբիա), Մեդելիյնի մոլորակային հետազոտությունների կենտրոն (Կոլումբիա), և Չիլիի աստղագիտական ընկերություն (Չիլի):
3. Արաբական տարածաշրջանային գրասենյակը և արաբերեն լեզվի փորձագիտական կենտրոնը հիմնադրվել է Հորդանանում, Արաբական միության աստղագիտության և տիեզերագիտության կենտրոնում:
4. Արևմտյան Աֆրիկայի տարածաշրջանային գրասենյակը հիմնադրվել է Նիգերիայում, Հիմնական տիեզերագիտության կենտրոնում, Ազգային տիեզերական ուսումնասիրության և զարգացման գործակալությունում։
5. Պորտուգալիայի լեզվի փորձագիտական կենտրոնը, հիմնադրվել է Պորտուգալիայում, Միջուկային ինտերակտիվ աստղագիտության և Աստղաֆիզիկայի ու տիեզերական գիտությունների ինստիտուտի հետ համատեղ։
Այժմ ՄԱՄ-ի «Աստղագիտությունը զարգացման համար» կենտրոնները սփռված են ամբողջ աշխարհով մեկ․ Արևելյան Ասիայի տարածաշրջանային գրասենյակը Չինաստանում է, Արևելյան Աֆրիկայինը՝ Եթովպիայում, Հարավարևելյան Ասիայինը՝ Թաիլանդում, Հարավային Աֆրիկայինը՝ Զամբիայում։
Այսպիսով ՄԱՄ-ի «Աստղագիտությունը զարգացման համար» կենտրոնն իր կազմում ունի տարածաշրջանային ութ գրասենյակներ և լեզվի երեք փորձագիտական կենտրոններ։
ՄԱՄ-ի պաշտոնական մամուլի հաղորդագրությունն այստեղ։
Թարգմանեց ՍՈՆԱ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ