«Սա մի հարթակ է, որը հնարավորություն է տալիս շփվել միմյանց հետ և ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք կապը: Դա գերակա խնդիր է կառավարության համար, և մենք ջանք ու նյութական ռեսուրս չենք խնայելու, որպեսզի այս ձևաչափով մեր շփումներն ու կապերն ամրապնդենք: Դա բխում է մեր պետության շահերից, և ես սա համարում եմ ազգանվեր, հայանպաստ ծրագիր», – նշել է վարչապետը:
Այսօր Բաքվի զինվորական դատարանը հրապարակել է Հեյդար Ալիևի անվան Բարձրագույն ռազմական դպրոցի նախկին ղեկավար, գնդապետ Միրզալի Յուսիֆովի դատավճիռը, հայտնում է APA գործակալությունը:
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի ընտանիքը, ով դաժանաբար սպանվել էր հունվարին իր զինակից ընկերների կողմից, ապրում է սոցիալական անապահով պայմաններում Արարատի մարզի Նիզամի գյուղում:
Կառավարությունում այսօր ստորագրվել է «Հայաստան-Միացյալ ազգերի կազմակերպություն. 2016-2020 թթ. Զարգացման աջակցության ծրագիր»-ը: Փասաթղթուղը ստորագրել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող պարոն Բրեդլի Բուզետտոն:
«Այս առումով մեր խորհուրդն ունենալու է մեծածավալ աշխատանքի դաշտ՝ «Հետ–2015 զարգացման նոր օրակարգը» Հայաստանի կարիքներին համապատասխան տեղայնացնելու և իրականացնելու համար»,- ասել է վարչապետը:
Հուլիսի 29-ին, ժամը 18.55-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացուհի եւ հայտնել, որ Կարապետ Ուլնեցու եւ Բաբայան փողոցների խաչմերուկում` թիվ 30 շենքի մոտ, կրակոց է լսվել, ամուսիններն ընկած են գետնին:
Զլատան Իբրահիմովիչն ասել է, որ մենք բոլորս կզարմանանք, երբ իմանանք, թե որն է իր հաջորդ ակումբը:
Վաղը՝ օգոստոսի 1-ից, Հայաստանում գործելու է էլեկտրաէներգիայի բարձրացված սակագինը: Թեև առայժմ, մինչև միջազգային աուդիտի ավարտը, սպառողների փոխարեն այդ 7 դրամ բարձրացումը վճարելու է ՀՀ կառավարությունը, այնուամենայնիվ, կարծիք կա, որ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման իրականացվող ակցիաներն ավելի մեծ թափ կստանան:
Հուլիսի 29-ին, ժամը 15.00-ին, ՀՀ ՏԿ ԱԻՆ «911» Արմավիրի փրկարարական ծառայությունից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1981 թ. ծնված Մարիամ Հ.-ն և հայտնել, որ զենքով հարձակվել են իր վրա, սպառնացել, որ վերադառնալու և սպանելու են ամուսնուն:
2015թ. երկրորդ եռամսյակում հանրապետություն է ժամանել1 256 917 զբոսաշրջիկ կամ 2014թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 1.8%-ով:
Սեպտեմբերի 14-ին Վիեննայում կայանալու է ՄԱԳԱՏԵ-ի հրավիրած խորհրդաժողով, որի ժամանակ քննարկվելու է Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգումն ու անվտանգության խնդիրները: Այս մասին այսօր Հանրային խորհրդում էներգետիկ խնդիրների քննարկման ժամանակ տեղեկացրեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը:
Լույս տեսավ Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) հերթական (թիվ 83) էլեկտրոնային տեղեկագիրը (ArAS Newsletter), որը լույս է տեսնում ամեն ամսվա վերջում, ներկայացնում է հայկական և միջազգային աստղագիտական նորությունները և տարածվում է աշխարհի բոլոր հայ աստղագետներին և մի շարք աստղագիտական կազմակերպությունների: Վերջին համարի բովանդակությունը.
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի շտաբում անհանգստացած են լուրերով, թե ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը կարող է մասնակցել ԱՄՙՆ նախագահական ընտրություններին, հայտնում է Fox News-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:
Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կձեռնարկի վերջին փորձը՝ ձևավորել կոալիցիոն կառավարություն «Ազգային շարժում» կուսակցության հետ: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Վոլկան Բոզկիրին:
Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրություն է ցուցաբերում «Յուվենթուսի» հարձակվող Ֆերնանդո Լյորենտեի նկատմամբ:
Հուլիսի 31-ին, ժամը 10.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Երասխ գյուղի տներից մեկում:
Հղի Մերի Վաղինակի Մարգարյան, 26 տարեկան, «Հղիություն 35-36 շաբաթական, ձախակողմյան պիելոնեֆրիտ, սուր ռեսպիրատոր հիվանդություն, հղիների անեմիա» ախտորոշմամբ հոսպիտալացվել է «Շենգավիթ» ԲԿ հղիների պաթոլոգիայի բաժանմունք ս. թ. հուլիսի 26-ին, ժամը 16։20, բավարար վիճակում։ Ընդունման պահին հղին գանգատվել է ընդհանուր թուլությունից, ձախ գոտկային շրջանում բութ ցավերից, բարձր ջերմությունից։
Ռուսաստանի դեմ Եվրամիության տնտեսական պատժմիջոցների երկարաձգմանը Վրաստանը շարունակում է միանալ: Պատժամիջոցները ներառում են Ղրիմում և Սևաստոպոլում արտադրված արտադրանքի ներկրման, ինչպես նաև Ղրիմում կամ Սևաստոպոլում ներդրումներ կատարելու արգելքներ:
Դավութօղլուի խոսքով՝ եթե որոշ ուժեր ցանկանան խախտել թուրք ժողովրդի անդորրը, ապա կառավարության պարտքն է պայքար մղել նրանց դեմ:
Եթե հանձնարարական ունենաք, 5 օրում կարող եք հայտնաբերել, թե ինչ կորուստներ ու գողություններ են եղել, ու Բիբինն էլ կկանգնի դատարանի առաջ: Բայց չունեք հանձնարարական: Իսկ այսօր երիտասարդությունն է ոտքի կանգնել: Եթե 90-ականներին համաձայնել ենք մութ տեղում ապրենք, գիտակցաբար, հիմա համաձայն չենք»:
ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանի հրամանով հաստատվել են ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2015 թվականի հեռակա ուսուցման ընդունելության մասնագիտությունների ցանկն ըստ բուհերի, ընդունելության քննությունների և տեղերի:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Արմեն Հայրապետյանի հրամանով արգելվել է Ֆրանսիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծել խաղողի 1500 հատ արմատակալներ (տնկիներ). խմբաքանակը վարակված է եղել ֆիլոքսերայով:
Ինչպես հայտնում է APA գործակալությունը, Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը կմեկնի Մոսկվա։
ՀՀ ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է «Միջազգային փոստային և սուրհանդակային կապի ծառայությունների մաքսային հաշվառման» համակարգի ներդրումը: Ավտոմատացված համակարգն այժմ հնարավորություն է ընձեռում, առանց քաղաքացիների մասնակցության, էլեկտրոնային եղանակով իրականացնել առաքանու տվյալների մուտքագրում համակարգ, որը հարկերի վճարման անհրաժեշտության դեպքում ավտոմատ հաշվարկում է դրանք:
Հուլիսի 29-ին երեկոյան Մարտունու բժշկական կենտրոն են դիմել ամառային հանգստի ճամբարներից մեկի 4 սան աղիքային վարակին բնորոշ գանգատներով` ջերմություն, փսխում, փորլուծություն:
Ինչպես հայտնում է TASS-ը, Լոս Անջելեսում էլեկտրափոխանցման գծերը վթարվել են, ինչի հետևանքով մի քանի հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության:
«Բա էլ ինչի՞ է պետք այդ աուդիտը: Պոպոք է, գցել են, ժողովրդի բերանը»,- նկատեցին ՀԽ ներկայացուցիչները:
Երկու տարի առաջ հուլիսի 31-ին կյանքից հեռացավ Մարկ Սաղաթելյանը: Նա 2013թ. հուլիսի 30-ին ծանր վիճակում շտապ տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն:
Ամբողջ աշխարհը պետք է պայքարի դուրս գա ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպության զինյալների դեմ: Այս մասին, ինչպես հայտնում է TRT Haber հեռուստաալիքը, Մալայզիա այցի ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։