«Մեր Մարկը». Ֆիլմ՝ նվիրված Մարկ Սաղաթելյանի հիշատակին
Երկու տարի առաջ հուլիսի 31-ին կյանքից հեռացավ Մարկ Սաղաթելյանը: Նա 2013թ. հուլիսի 30-ին ծանր վիճակում շտապ տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն:
Մարկի մոտ ախտորոշվել էր սուր լեյկոզ: Նա այդ գիշեր պետք է մեկներ Գերմանիա՝ բուժզննում անցնելու համար, սակայն նրա առողջական վիճակի վատթարացման պատճառով այցը հետաձգվել էր:
Դեռևս շատերն են հիշում ֆեյսբուքում արված Մարկ Սաղաթելյանի այն գրառումը, որը նա թողել էր հերթական անգամ Երևանից հեռանալու ժամանակ: Նրա անկեղծ գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Ծանր սրտով, բայց պարզ մտքով ես թողնում եմ Երևանը։
Ծանրություն կա սրտումս, որովհետև փողոցը, որտեղ ես ապրում եմ, այդպես էլ չասֆալտապատեցին, որովհետև իմ ընկերները չսկսեցին ավելի լավ ապրել, որովհետև մարդկանց աչքերում ես հույս չէի տեսնում, որովհետև իմ քաղաքը արդեն այնքան էլ իմը չէ։
Եվ միայն պարզ միտքն է ինձ հանգստացնում՝ ես դեռ կվերադառնամ։ Մենք դեռ կվերադառնանք»։
* * *
«С тяжелым сердцем, но ясной мыслью покидаю Ереван.
Тяжело на сердце от того, что улицу, на которой я живу , так и не заасфальтировали, от того, что друзья мои не стали жить лучше, от того, что в глазах людей не видел надежды, от того, что город мой стал не совсем моим.
И, только, ясная мысль успокаивает: я еще вернусь! мы еще вернемся!».
Ձեզ ենք ներկայացնում նաև Մարկ Սաղաթելյանի՝ «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված վերջին հարցազրույցը: