Facebook-ը անվճար ինտերնետով դրոններ կուղարկի զարգացող երկրներ
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ցուցադրել է դրոնների համար լազերային հատուկ ցուցիչներ, որոնք զարգացած երկրներին կապահովեն ինտերնետ միացմամբ:
Սարքի լուսանկարը, ինչպես նաև դրա գործելու սկզբունքը հրապարակվել են Ցուկերբերգի Facebook-յան էջում:
«մենք դիտարկում ենք հնարավորությունները, որոնք մեզ տալիս են դրոններն ու արբանյակները, որպեսզի համացանցին միացնենք միլիարդ մարդու, ովքեր ապրում են գործող անլար ցանցերից դուրս»,-գրել է Ցուկերբերգը:
Նր խոսքով՝ Facebook-ը զբաղվում է լազերային հեռահաղորդակցության համակարգերով, որը կօգներ տվյալները փոխացնել մոլորակի այն հատվածներ, որոնց ավանդաբար դժվար հասանելի են համարվում:
Տեխնոլոգիան թույլ կտա զգալի ավելացնել տվյալների փոխանակումը մեծ տարածությունների վրա՝ ինտերնետ ուղարկելով «բառացիորեն երկնքից»: Երկիր ճառագայթները կուղարկեն դրոններրը:
Նոր տեխնոլոգիաներով զբաղվում է Connectivity Lab ստորաբաժանումը: