Լուկաս Վասկեսը կատալոնական ակումբ է տեղափոխվել նախորդ տարի, ճիշտ է, վարձակալական հիմունքներով: Սակայն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Էսպոնյոլը» գնել է ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները:
Վարույթն իրականացնող անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ֆինլանդիան որոշում է կայացրել ՌԴ Պետական դումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինին ու ԵՄ պատժամիջոցային ցուցակում գտնվող մյուս ռուսներին չտալ երկիր մուտք գործելու թույլտվություն: Այդկերպ վերջիններս չեն կարողանա մասնակցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին, որն անցկացվելու է հուլիսի 5-9-ը: Այս մասին TASS-ին հայտնել է Ֆինլանդիայի ԱԳՆ ներկայացուցիչ Վես Խյակինենը:
Այս տարվա մայիսին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դատական հայց է ներկայացրել «Գլենդել Հիլզ» ՓԲ ընկերության դեմ՝ պահանջելով սնանկ ճանաչել: ՀԷՑ-ի լրատվական բաժնից 168.am-ին տեղեկացրին, որ «Գլենդել Հիլզն» էլեկտրաէներգիայի դիմաց պարտք է շուրջ 138 մլն դրամ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում քաղաքացի Գրիգոր Ի.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 133-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով մեղադրանք է առաջադրվել:
Հունիսի 30-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի Թումանյան և Սայաթ-Նովայի փողոցների խաչմերուկում «ԳԱԶ-31» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի:
ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ հունիսի 1-ին տեղի է ունեցել ՀՖՖ գործկոմի հերթական նիստը, որտեղ անդամ, «Միկա» ակումբի նախագահ Կառլոս Ղազարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում էր, որ «Միկա» ֆուտբոլային ակումբը կշարունակի հանդես գալ Հայաստանի բարձրագույն առաջնությունում և կմասնակցի 2015-2016 մրցաշրջանին:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ բացահայտումն ապահովելու համար։
Երեկ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում 32-ամյա երիտասարդը է ինքնասպան եղել:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Յուկիա Ամանոն ժամանել է Թեհրան բանակցելու Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ միջուկային ծրագրի վերաբերյալ, հայտնել է ՄԱԳԱՏԷ-ում աղբյուրը:
Ինչպես ռեժիսորի նախորդ ֆիլմերում, այստեղ ևս ներգրավված են մեծ թվով հայտնի դերասաններ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ: Գլխավոր դերերում նկարահանվել են Միշոն, ՀՏ Հայկոն, Սոս Ջանիբեկյանը, Դավիթ Թովմասյանը, Դիանա Մալենկոն, Մկրտիչ Արզումանյանը, մասնակցությամբ՝ Ռոլանդ Գասպարյանի և Սոնա Շահգելդյանի:
Հուլիսի 1-ին, ժամը 06.06-ին տեղեկատվություն է ստացվել, որ Նուբարաշենից դեպի Խարբերդի ամառանոցներ ավտոճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է, ծուխ է նկատվում:
Հուլիսի 1-ին, ժամը 15.37-ին տեղեկություն է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին սպառնում է ցած նետվել Հանրապետության փողոցի թիվ 12ա շենքի (12-րդ հարկանի) տանիքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱՄՆ-ն ու Կուբան երկխոսության վերսկսման շրջանակում պայմանավորվել են դեսպանություններ բացել: Ինչպես հայտնում է Reuters-ը, հուլիսի 1-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այդ մասին հայտարարությամբ հանդես կգա:
Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 1-ին ստորագրել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» օրենքը:
«Այսօր ես առաջին անգամ Արտաշատ քաղաք մտա որպես Արտաշատի քաղաքապետ: Մոմ վառեցի Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում, խնդրեցի Աստծո օրհնությունը և գնացի քաղաքապետարան»:
Նացիստական Աուշվից համակենտրոնացման ճամբարի նախկին անվտանգության ծառայող Օսկար Գրենինգը դատարանում հայտարարել է, որ կարող է իր արածի համար ներողություն խնդրել միայն Աստծուց:
«Թուրքական հոսք» գազատարի շինարարությունը կարող է հետաձգվել մատակարարվող գազի գնի արժեքի վերաբերյալ վեճերի պատճառով: Այս մասին հայտնել է աղբյուրը, որը քաջածանոթ է իրավիճակի հետ:
Լյուքսեմբուրգն այսօրվանից սկսում է իր վեցամսյա նախագահությունը Եվրամիության խորհրդում:
ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների հերթական մրցույթի ծրագրերի ընդունման վերջնաժամկետը լրացել է հուլիսի 1-ին: Նույն օրը տեղի ունեցավ մրցութային հանձնաժողովի նիստը, որի ընթացքում բացվեցին ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների համար հայտ ներկայացրած հասարակական կազմակերպությունների դիմում-հայտերը, հրապարակվեցին հայտատու կազմակերպությունների անունները:
Երբ լրագրողները փորձեցին մանրամասները ճշտել ԱԱԾ պետ սկսել է վիրավորել. «Դու քեզ մի կոտորի… Դե ուրեմն գնացեք ձեր գործին: Անցի առաջ, այ քեզ բան: Էդքան մեծախոս չի կարելի լինել, քանի՞ տարեկան եք: Մի քիչ քաղաքավարություն ձեռք բեր, հետո հարցեր տուր»:
Հուլիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-ին և 5-6-ին հյուսիսային շրջաններում, 4-ին շրջանների զգալի մասում, երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ. արագությամբ:
Ոստիկանությունը Մերձմոսկվայում ձերբակալել է ադրբեջանցիների հանցավոր խմբի, ովքեր մայիսի վերջին առևանգել էին իրենց հայրենակցին՝ 26-ամյա ադրբեջանցի մի գործարարի ու նրա ազգականներից ցանկանում էին շորթել 10 մլն դոլար, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով ՏԴ ՆԳՆ մամլո ծառայությանը:
Օրենքով կարգավորում են պետական կառավարման կամ ՏԻՄ-երի, պետական կամ համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից անձնական տվյալները մշակելու, դրանց նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու կարգն ու պայմանները:
Գլխավոր դատախազությունից Քննչական կոմիտե են վերադարձվել Սյունիքի «Սդըղի գյոլի» վերաբերյալ աղմկահարույց գործի նյութերը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի որոշմամբ՝ հուլիսի 1-ից կասեցվել է Ա/Ձ Նաիրա Խլոպուզյանի արտադրամասի «Կիևյան կոտլետ», «Տավարի մսով կոտլետ», «Պելմենի ռուսական» արտադրատեսակների արտադրությունը:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ լեյտենանտ Մավրիկ Մելիքյանի մահվան դեպքի առթիվ։
«Կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-հայկական հարաբերությունների ընթացիկ հարցերը, Դմիտրի Մեդվեդևն ու Հովիկ Աբրահամյանը կարևորել են երկու երկրների երկկողմ համագործակցության ակտիվացումը տարբեր ոլորտներում»:
Անդրազգային հանցագործությունների դեմ պայքարի ընթացքում Հայաստանի դատախազությունը սերտորեն համագործակցում է միջազգային կառույցների հետ, որի հիմքը արտերկրի համապատասխան մարմիների հետ կնքված բազմաթիվ երկկողմ համաձայնագրերն են:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին, նրա ծնողներին՝ ամերիկահայ բժիշկ-բարերարներ Վարդգես և Մերի Նաջարյաններին և կնոջը՝ Պալմիրա Նաջարյանին: