Բաժիններ՝

ԱՄՆ-ն ու Կուբան պայմանավորվել են դեսպանություններ բացել

ԱՄՆ-ն ու Կուբան երկխոսության վերսկսման շրջանակում պայմանավորվել են դեսպանություններ բացել: Ինչպես հայտնում է Reuters-ը, հուլիսի 1-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այդ մասին հայտարարությամբ հանդես կգա:

Գործակալության տվյալով՝ Կուբայում ԱՄՆ դեսպանության դրոշը կարող է բարձրանալ արդեն այս ամսվա վերջին:

Հիշեցնենք, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները սկսել են վերականգնվել 2015թ. հունվարից:

Արդեն մի քանի ամիս անց ԱՄՆ նախագահն ու Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն Պանամայում Ամերիկայի գագաթաժողովին անցկացրին 1956 թվականից ի վեր առաջին երկկողմ բանակցությունները:

Ավելի վաղ Վաշինգտոնը որոշում էր կայացրել Կուբան բացառել ահաբեկչությունը հովանավորող երկրների ցուցակից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031