Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց է ունեցել Հովիկ Աբրահամյանի հետ

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հեռախոսազրույցում քննարկել է ռուս-հայկական հարաբերություններին առնչվող հարցեր ու կարևորել երկու երկրների երկկողմ համագործակցության ակտիվացումը տարբեր ոլորտներում:

Հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով նախարարների կաբինետին:

«Կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-հայկական հարաբերությունների ընթացիկ հարցերը, Դմիտրի Մեդվեդևն ու Հովիկ Աբրահամյանը կարևորել են երկու երկրների երկկողմ համագործակցության ակտիվացումը տարբեր ոլորտներում»,-ասված է հաղորդագրությունում:

Բացի այդ՝ զրուցակիցները ամփոփել են նաև 2015թ. հունիսի 25-26-ը Երևանում կայացած տնտեսական համագործակցության վերաբերյալ միջկառավարական հանձնաժողովի արդյունքները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031