Բաժիններ՝

Գերմանիայում դատում են Օսվենցիմի 94-ամյա անվտանգության ծառայողին

Նացիստական Աուշվից համակենտրոնացման ճամբարի նախկին անվտանգության ծառայող Օսկար Գրենինգը դատարանում հայտարարել է, որ կարող է իր արածի համար ներողություն խնդրել միայն Աստծուց:

Գրենինգը խոստովանել է իր մասնակցության փաստը Հոլոքոստին: Նրա խոսքով՝ ինքը հաշվել է փողերը, որ առգրավվել են Օսվենցիմի նոր բանտարկյալներից, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Լյունեբուրգի դատարանում մեղադրյալի հայտարարության մեջ ասվում է, որ իրեն զանգվածային սպանությունների դեմ ընդդիմանալուն խանգարել է նացիստական ղեկավարությանը կուրորեն ենթակա լինելը:
Նա հերքում է, թե նպաստել է 300 հազար հրեաների սպանությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031