Բաժիններ՝

Սթիվեն Ֆրայն ու ամուսինը որոշել են երեխա որդեգրել

57-ամյա բրիտանացի դերասան Սթիվեն Ֆրայն ու ամուսինը՝ Էլիոթ Սփենսերը, որոշել են մոտ ապագայում երեխա որդեգրել, հայտնում է Hello պարբերականը:

Տղամարդը նշել է, որ հաշվի առնելով իր տարիքը, հարկավոր է երեխա որդեգրել մոտ ապագայում:

Ֆրայը պատմել է, որ իր ու ամուսնու հարաբերությունները դեռ մեղրամսի փուլում են: Նա ասել է, որ իր 27-ամյա սիրեցյալն «իր կյանքի ամենամեծ սերն է»:

Այս տարվա սկզբին հայտնի դարձավ, որ Սթիվեն Ֆրայն ամուսնացավ երիտասարդ սթենդափ-կատակերգակ Էլիոթ Սփենսերի հետ:

Տղամարդկանց հարաբերությունները սկսվել էին 2014թ. ամռանը, սակայն զույգը միասին սկսեց դուրս գալ միայն նոյեմբերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս