Բաժիններ՝

Իրանի ԱԳՆ ղեկավարը «Վեցյակի» հետ բանակցելու նպատակով ժամանել է Վիեննա

Իրանի արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը ժամանել է Վիեննայի Palais Coburg հյուրանոց, որտեղ տեղի են ունենալու Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, հայտնում է RIA Novosti-ն:

Ավելի վաղ հյուրանոց էր ուղևորվել ԱՄՆ պատվիրակությունը՝ պետքարտուղար Ջոն Քերիի գլխավորությամբ:

Միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական ռաունդը անցկացվում է Վիեննայում: «Վեցյակն» ու Իրանը աշխատում են միջուկային ծրագրի ամփոփիչ համաձայնագրի վրա, ըստ որի՝ Թեհրանի կողմից պայմանավորվածությունների կատարման դեպքում ԵՄ-ն կդադարեցնի երկրի դեմ պատժամիջոցները:
Նախատեսվում է փաստաթուղը նախապատրաստել մինչև հունիսի 30-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս