Մի քանի նախանշաններ, որ բավական ջուր չեք խմում
Բոլորն էլ գիտեն ջրի բուժարար ուժի մասին: Ջուրը առողջության բնական աղբյուր է, բայց շատ մարդիկ մոռանում են օրվա ընթացքում այն խմել: Այս ճանապարհով նրանք վնասում են օրգանիզմը: Healthyfoodstar կայքը ներկայացնում է մի քանի ազդանշաններ, որոնք ուղակում է մեր օրգանիզմը, երբ ջրի կարիք ունենք:
Չորանում է բերանը- Սա ծարավի ամենաբնական ազդանշանն է, չորանում է լեզուն, բերանն ու ամբողջ բերանի խոռոչը: Եթե բերանում չորություն եք զգում, ապա ձեր օրգանիզմը ջրազրկման ճանապարհին է, ուշադրություն դարձրեք օրգանիզմի ազդանշաններին և բավարարեք նրա պահանջները:
Չորանում են աչքերը- Աչքերի չորությունը նույնպես կապված է օրգանիզմում ջրի պակասի հետ: Սա կարող է նաև հանգեցնել աչքերի կարմրության: Այս տեսակ չորությունը կարող է խնդիրներ առաջացնել բոլոր նրանց համար, ովքեր կոնտակտային լինզաներ են օգտագործում:
Հոդացավեր- Հոդային աճառները կազմված են 80% ջրից: Եթե ցանկանում եք խուսափել այրող և ցավոտ զգացողություններից, ճիշտ քանակությամբ ջուր խմեք:
Չոր մաշկ- Մաշկն ամենամեծ օրգանն է և մեծ քանակությամբ ջրի կարիք ունի: Չոր և գրգռված մաշկը ջրազրկման առաջին ազդանշաններից է և կարող է մի քանի լուրջ խնդիրների պատճառ դառնալ: Ջրի պակասութունը նվազեցնում է օրգանիզմի՝ քրտնելու կարողությունը, և դրանով իսկ օրգանիզմն ի վիճակի չի լինում դուրս հանել ավելորդ թույները:
Հոգնածության զգացողություն-ժ Հոգնածությունն ու քնկոտությունն օրգանիզմում ջրի պակասի նշան են: Երբ քիչ քանակությամբ ջուր եք խմում, օրգանիզմը ջուրը վերցնում է այլ օրգաններից, ու այդ իսկ պատճառով ձեզ վատ եք զգում: Եթե դժվար եք լավանում հիվանդություններից, սա նույնպես ջրի պակասի հետևանք կարող է լինել:
Մկանային զանգվածը նվազում է- Մկանները մեծ քանակությամբ ջուր են պարունակում: Քիչ քանակությամբ ջուր խմել, նշանակում է՝ նվազեցնել մկանային մասսան: Վարժությունների ժամանակ և դրանցից հետո կանոնավոր կերպով ջուր խմելը թույլ է տալիս օրգանիզմին դիմանալ ամբողջ վարժության ընթացքում:
Քաղցի զգացողություն- Ջրազրկումը խաբում է ուղեղին՝ քաղցի ազդանշաններ ուղարկելով նրան: Առանց բավականաչափ ջրի օրգանիզմում դանդաղում է նյութափոխանակությունը:
Վաղաժամ ծերացման նշաններ- Ջրի պակասն անմիջապես ակնհայտ է դառնում դեմքին: Դեմքի մաշկը սկսում է չորանալ, առաջանում են կնճիռներ, մաշկը կորցնում է էլաստիկությունը, արդյունքում՝ մաշկն ավելի ծեր է երևում, քան կա:
Նվազեցնում է զուգարան գնալու կարիքը- Եթե օրական 4-7 անգամ զուգարան չեք գնում, ապա չափազանց քիչ ջուր եք խմում: Մեզի մուգ գույնն օրգանիզմի ջրազրկման մեկ այլ նշան է:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը