Եղրևանի. Բուժիչ նամակներ

Syringa vulgaris – Հայերեն անվանումներն են` եղրևանի, շեփորուկ, յասաման։ Պատկանում են ձիթենազգիների ընտանիքին (Oleaceae)։ Եղրեւանի` բույս, որի ծաղկման շրջանը պարգեւում է մեզ հրաշալի գեղեցկություն, բուրմունք, հոգին լցնում ջերմությամբ և խինդով։

Մի հետաքրքիր առանձնահատկություն ունի եղրևանին. պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին և ողջ ձմռան ընթացքում մնում թփի վրա, կարծես` հրաժեշտ տալով հին տարուն` դիմավորում Ամանորը։ Հնարավոր է` դա է հիմք ծառայել բույսի ավելի հաճախ հնչող յասաման անվանմանը։ Եղրևանին հարուստ է ծաղկահյութով, հայկական դեղին մեղուն կարողանում է հասնել դրան իր երկար կնճիթիկով, հակառակ դեպքում անցք է բացում և քաշում քաղցր հյութը։ Եղրեւանու ծաղիկների մանուշակագույն գուներանգներն ունեն նյարդային համակարգը հանգստացնող հատկություն, հատկապես ընկնավորության դեպքում։

Syringa vulgaris-յասաման սովորականը հանդիպում է Արեւելյան Եվրոպայում բնության մեջ։ Այս տեսակից են մշակվել persicus-պարսկական եւ chinensis-չինական տարատեսակները։ Հայտնի է նաեւ ոչ այնքան գեղեցիկ reflexa տեսակը, որի հայրենիքն է Կենտրոնական Չինաստանը։ Եղրեւանու դեկորատիվ տարատեսակները բազմաթիվ են` մոտ 350։ Եղրեւանու ծաղիկները պարունակում են ֆենոլ եւ եթերային յուղ, որն օգտագործվում է օծանելիքի արտադրության մեջ։ Տերեւների 100 գ պարունակում է 200 մգ ասկորբինաթթու, դառնանյութ։ Ծաղիկները, բողբոջը, տերեւը եւ կեղեւը պարունակում են գլյուկոզիդ սիրինգին։ Սիրինգինն ունի թույլ արտահայտված թունավոր հատկություն։ Եղրեւանու պատրաստուկների չափաբաժինների եւ ընդունման ժամկետի չարաշահումը հնարավոր է լրջորեն վնասի առողջությանը։

wertvolles Ziergehцlz, stark duftend

Կարդացեք նաև

Սիրինգինն ունի հակաբորբոքային, ցավազրկող, միզամուղ, մանրէասպան հատկություն։ Տերեւների պարզագույն թուրմն օգնում է մալարիայի, տենդի ժամանակ, իսկ ծաղիկներինը` ընկնավորության եւ երիկամային քարերի դեպքում։

Եղրեւանին կիրառվում է միայն ժողովրդական բժշկության մեջ, որպես ախորժակը լավացնող միջոց, օգնում է երիկամների քարերի, այտուցների, բրոնխիտի, նեւրալգիայի, ստամոքսի խոցի, հեւոցի դեպքում։

Բույսի պատրաստուկները հակացուցված են դաշտանային ցիկլի ուշացման, քրոնիկական երիկամային անբավարարության, փորկապության դեպքում, նաեւ հղիներին։

Թոքախտի դեպքում- Խառնեք հավասար քանակությամբ եղրեւանու տերեւները եւ սրոհունդի խոտը։ Լցրեք մինչեւ ապակե տարայի 2/՛3-ը, մնացած ծավալը լրացրեք օղիով, թրմեք մեկ շաբաթ։ Քամեք։ Խմեք մեկական ճ/գ, օրը 2 անգամ, սնունդ ընդունելուց առաջ։ 10-12 օրից ընդմիջեք։ Բուժման ընթացքում խուսափեք արեւի տակ երկար գտնվելուց։

yasaman

Ռևմատիզմի դեպքում- Խառնեք եղրևանու բողբոջներն եւ ծաղիկները, 2ճ/գ հումքին ավելացրեք 300 մլ օղի եւ 50 գ մեղր, թրմեք 10 օր, քամեք։ Ընդունեք 20-30 կաթիլ, օրը 2 անգամ, սնունդ ընդունելուց մեկ ժամ առաջ։ Ժամկետը` 10 օր։

Յուղամզվածք

Ապակե տարան լցրեք եղրեւանու չորացրած ծաղիկներով, վրայից` չզտված արեւածաղկի յուղ։ Թրմեք 2 շաբաթ մութ տեղում։ Քամեք։ Օգտագործեք որպես կանխարգելիչ միջոց մատների արթրիտի դեպքում։ Օգտագործելուց առաջ գոլացրեք, քսեք ձեռքի մատներին, հագեք բամբակե ձեռնոցներ եւ քնեք։ Հատկապես օգտակար է այն անձանց, ում աշխատանքը կապված է համակարգչի հետ։ Միաժամանակ խմեք եղրեւանուց պատրաստված ոգեթուրմը։ Պատրաստման ձեւը. 2 ճ/գ եղրեւանու ծաղիկների եւ կոկոնների վրա լցրեք 300 մլ օղի, ավելացրեք 2 ճ/գ բնական մեղր, թրմեք 10 օր, քամեք։ Ընդունեք 20-30 կաթիլ, օրը 1-2 անգամ, սնունդ ընդունելուց 1 ժամ առաջ։ Ընդունեք 2 շաբաթ, ընդմիջեք 1 շաբաթ։

Մրսածության, գրիպի դեպքում- Եղրեւանու չորացրած, մանրացրած 2 ճ/գ տերեւներին ավելացրեք 250 մլ եռջուր, եփեք մարմանդ կրակի վրա (ջրային բաղնիք) մինչեւ եռալը, վերցրեք կրակից։ Թրմեք տաք տեղում 2 ժամ։ Քամեք, ճզմեք։ Ընդունեք մեկական թ/գ, օրը 3-4 անգամ, մինչեւ սնունդ ընդունելը։ Բուժման ժամկետը` 3-5 օր։
B

Բրոնխիտի դեպքում- Եղրեւանու տերեւները մսաղացով աղացեք եւ խառնեք խոզի հալեցրած ճարպի հետ։ Չափաբաժինը ինքնակամ է, կարեւորը` ստանաք խիտ քսուք։ Քնելուց առաջ շփեք կուրծքը քսուքով եւ փաթաթեք բրդե շալով։

Սառնարանի մեջ պահելու դեպքում քսուքը երկար ժամանակ կպահպանի իր բուժիչ հատկությունները։

Ախտահանող միջոց

Խոհանոցի հատակի, կահույքի ախտահանման համար պատրաստեք թուրմ.

Խառնեք արոսի (sorbus) եւ եղրեւանու ծաղիկները կամ տերեւները երկու բաժակ խառնուրդին` ավելացրեք 1 լ եռջուր։ Քամեք, խառնեք 2 լիտր մաքուր ջրի հետ եւ օգտագործեք։

Դիմակ

Սպիտակ եղրեւանու 50 գրամ բողբոջները լցրեք ջերմապահի մեջ, ավելացրեք եռջուր։ Քամեք, թուրմի 1/4-ական մասին ավելացրեք օսլա, որպեսզի ստացվի շիլայատիպ զանգված։ Գոլ վիճակում քսեք դեմքին, 10 րոպեից լվացեք ջրով։ Սպիտակեցնում եւ թարմացնում է մաշկը` ընծայելով գեղեցկություն։

Տեսանյութեր

Լրահոս