Բալթիկ ծովում ու Լեհաստանում Վրաստանի մասնակցությամբ սկսվել են ՆԱՏՕ-ի Baltops-2015 ռազմական զորավարժությունները, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ մտադիր չէ աշխատանքից ազատել երկրի վարչապետ Արսենի Յացենյուկին, հայտնում է TASS-ը:
«Հայաստանի իշխանությունն իր սուվերենության կտորներն է տալիս: Այդ 8-10 մլն դոլարը հարց չի լուծելու 400 կմ-ի: Իհարկե, շատ էժան է, ամոթ է, որ այդպիսի վաճառք արեցին, բայց ինձ այդ աննամուս մոտեցումն է զայրացնում, որ դու քո ապրանքը չես վաճառում, այլ որոշում կայացնելու իրավունքն ես վաճառում»,- ասաց Ա.Մանուկյանը:
Ա. Մանուկյանը նշեց, որ մեծ ակնկալիք չկա, թե դատախազությունը որևէ լուրջ քայլ կձեռնարկի, քանի որ ոչ միայն դատախազության, այլև հարկային ու մաքսային մարմինների համար այս ձեռնարկություններ մուտքը փակ է: Ըստ նրա՝ խնդիրը տնտեսական դաշտում չէ, քաղաքական դաշտում է. «Դատախազը կարո՞ղ է Լիսկայի հախից գալ: Ո՛չ, որովհետև հետևում Սերժ Սարգսյան կա: Այս հարցում էլ նույնն է և ՀԷՑ-ին կամ «Գազպրոմին» չեն կարղ կանչել քննության, գիտեն գործարքները ում հետ են արել: Ինչո՞ւ Արմեն Մովսիսյանին չկանչեցին քննության, որովհետև Սերժ Սարգսյանի նման թիկունք ուն
Պակիստանի ոստիկանությունը հայտնել է այն մասին, որ ակտիվիստ Մալալա Յուսուֆզայի վրա հարձակման մեջ մեղադրվող 10 տղամարդկանցից 8-ն ազատ է արձակվել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Երեկ Բաքվի Սաբունչինսկի շրջանում 27-ամյա Նասիբա Գուրբանովան խեղդել է իր փոքրիկ դուստրերին ու ինքնասպանության փորձ է ձեռնարկել, հայտնում է ANS Press-ը:
Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը երկրի վարչապետ Վիկտոր Պոնտայից պահանջել է հրաժարական ներկայացնել: Պատճառը կոռուպցիոն խոշոր սկանդալն է, որում ներգրավված է նաև վարչապետը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Մենք այսօր բոլորս մեր ուշադրությունը հրավիրել ենք Բիբինի և ՀէՑ-ի վրա, իսկ ո՞ւր են այն պաշտոնյաները, ովքեր պարտավոր էին հսկել դա, իսկ ո՞ւր է Վերահսկիչ պալատը, իսկ ո՞ւր է Էներգետիկայի նախարարությունը, իսկ ո՞ւր է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, չէ՞ որ դա նույնպես հանցավոր անգործություն է»:
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ բերքահավաքի ծանր ու պատասխանատու ժամանակաշրջանում պետք է համակարգված աշխատանք կազմակերպել` բերքը հրդեհներից ու մկնանման կրծողներից պաշտպանելու և անկորուստ հավաքելու համար: Կառավարության ղեկավարը հանձնարարել է հատկապես Մարտունու և Հադրութի շրջաններում բերքահավաքը սկսել այն դաշտերից, որտեղ արդեն երևում են մկնանման կրծողներ:
Աղքատության հաղթահարման ինչպիսի՞ իրական ծրագիր է իրականացվում երկրում այն դեպքում, երբ պաշտոնական տվյալներով աղքատության շեմին և դրանից ցածր մակարդակի վրա է գտնվում մեր բնակչության ավելի քան մեկ երրորդը:
Ազատ ու ինքնուրույն մամուլը դեմոկրատական ու բաց հասարակության կարևոր բաղադրատարրերից է: Թուրքիան ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցն է ու մենք Թուրքիային կոչ ենք անում ապահովել ժողովրդավարության արժեքները, ներառյալ՝ ազատ գործընթացները, դատական ազատությունը, ազատ կամարտահայտնելու իրավունքը»:
Հիվանդության պատճառով երկրպագուի ձեռքը կապտանռնագույն երանգ է ստացել, ինչը հիշեցնում է «Բարսելոնայի» մարզաշապիկի գույները:
«Վաղ թե ուշ ՀՀ-ի էլեկտրացանցերի հետ կատարվելու էր այն, ինչ հիմա է կատարվում ոչ թափանցիկ գործունեության պատճառով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին՝ նման տեսակետ հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
Սեռական բնույթի բռնության հերթական դեպքը գրանցվել է Գյումրիում: Նախկին ամուսինը փորձել է 34-ամյա բժշկուհի կնոջ կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ նրա հետ:
«Եթե իրավիճակը լավանա, Մինսկի համաձայնագրերը կատարվեն, հնարավոր կլինի խոսել պատժամիջոցների մեղմացման մասին, սակայն ներկայում թվում է, թե իրավիճակը ուղղվում է դեպի պատժամիջոցների խստացում»:
Մայիսյան գյուղում տարածված խոսակցությունների համաձայն, երիտասարդին սպանել են, սակայն, ըստ իրավապահների նախնական վարկածի, նա հանկարծամահ է եղել:
Փարիզում մեկնարկել է ֆրանկոֆոն երկրների բարձրագույն կրթության նախարարների համաժողովը, որին մասնակցում են 44 երկրների պատվիրակություններ:
«Ձեզնից լավ շոումեն մեր հասարակությունը չի տեսել: Իմ ելույթներին գնահատական մի տվեք: Ես ձեր ելույթներին գնահատականներ չեմ տալիս: Սովորեք դուք-ով խոսել»,- հայտարարեց Ա.Մանուկյանն ու հեռացավ:
Ֆրանսիական իշխանությունները դեմ են Իսրայելը բոյկոտելուն, սակայն որոշել ֆրանսիական հեռահաղորդակցության հսկա Orange-ի ռազմավարությունը կարող է անել միայն նրա ղեկավարությունը, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը, հայտնում է RIA Novosti-ն:
168.am-ը տեսանկարահանել է, թե ինչպես է այսօր առավոտյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղեկցող ավտոշարասյունը գնացել «Զվարթնոց» օդնավակայան:
Բրիտանուհի Կորրի Ռոուլենդը 33 տարեկանում դարձել է երկրի ամենաերիտասարդ տատիկը, հայտնում է The Daily Mail-ը:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ Գեւորգ Մհերյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Երևանի ժամանակով ժ. 12.26-ին Brent-ի հուլիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0,55%-ով՝ մինչև 1 բարելի դիմաց 61,69 դոլար՝ նորացնելով այս տարվա ապրիլի 15-ի մինիմումը:
Իրանի ու Արևմուտքի միջև համաձայնագրի կնքման վերջնական ժամկետի մոտենալուն զուգահեռ միջուկային բանակցությունները թևակոխել են «ուլտրազգայուն» փուլ:
Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտ Արտեմ Օգանովը Forbes-ի կողմից ճանաչվել է աշխարհում ամենահայտնի տասը ռուսաստանցի գիտնականներից մեկը, որի անունն ամեն տարի շրջանառվում է հավանական նոբելյան մրցանակակիրների ցանկում:
«Վարվառա Կարաուլովան ձերբակալվել է Թուրքիայի տարածքում հունիսի 4-ին թուրքկան Ինտերպոլի աշխատակիցների կողմից: Դեսպանությունը իր կողմից տեղեկացրել է այս մասին ուսանողուհու ծնողներին»:
Հունիսի 1-ին Գերմանիայի Թյուրինգիա երկրամասի մայրաքաղաք Էրֆուրտի քաղաքապետարանի պատմական սրահում տեղի ունեցավ «Հայաստան. երկիր Եվրոպայի սահմանագծում» խորագրով միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Միջոցառումը կազմակերպվել էր «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի Թյուրինգիայի մասնաճյուղի, Հայ-գերմանական ընկերակցության և Գերմանիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 5-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Կառլեն Պետրոսյանն ազատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից` իր դիմումի համաձայն` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։
Հունիսի 5-ին, ժամը 11.48-ին տեղեկատվություն է ստացվել, քաղաքացին փորձում է ինքնասպան լինել նետվելով Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Արզնիի խճուղի թիվ 10 հասցեում գտնվող «Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի տանիքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թուրքիայում Ռուսաստանի մասնակցությամբ «Ակկույու» ԱԷԿ-ի շինարարության նախագիծը կիրականացվի՝ անկախ թուրքական խորհրդարանի կայանալիք ընտրությունների արդյունքներից, Sputnik գործակալության հետ զրույցում ասել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարար Թաներ Յըլդըզը: