Ռումինիայի նախագահը երկրի վարչապետից պահանջել է հրաժարական ներկայացնել

Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը երկրի վարչապետ Վիկտոր Պոնտայից պահանջել է հրաժարական ներկայացնել: Պատճառը կոռուպցիոն խոշոր սկանդալն է, որում ներգրավված է նաև վարչապետը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Պոնտան կասկածվում է դրամական միջոցների լվացման մեջ, փաստաթղթերի կեղծման ու հարկերից խուսափման մեջ: Երկրի դատախազությունը արդեն խնդրել է խորհրդարանին վարչապետին զրկել անձեռմխելիությունից:

Այսօր վարչապետի հետ հանդիպումից հետո Յոհաննիսը հայտարարել է, որ Ռումինիայի համար նման իրավիճակը անթույլատրելի է, երբ պաշտոնում մնա մի մարդ, որին կասկածում են նման լուրջ հանցագործությունների մեջ:

Ինչպես հայտնում են քննչական մարմինները, կոռուպցիոն հանցագործությունը, որի մեջ կասկածվում է Պոնտան, վերաբերում են 2007-2008թթ., երբ նա աշխատել է որպես իրավաբան Ռումինիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունում:
Անձամբ Պոնտան դեռ ոչ մի մեկնաբանություն չի տվել իր հասցեին մեղադրանքների առնչությամբ:

Տեսանյութեր

Լրահոս