Բալթիկ ծովում Վրաստանի մասնակցությամբ սկսվել են ՆԱՏՕ-ի ռազմական զորավարժությունները

Բալթիկ ծովում ու Լեհաստանում Վրաստանի մասնակցությամբ սկսվել են ՆԱՏՕ-ի Baltops-2015 ռազմական զորավարժությունները, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Զորավարժություններին կմասնակցի ՆԱՏՕ-ի 17 երկրի ու 3 գործընկեր-երկրների՝ Ֆինլանդիայի, Շվեդիայի ու Վրաստանի մոտ 5600 զինծառայող:

Նախատեսվում է մոտ 40 նավի ու ամերիկացի ռազմավարական B-52 ռմբակոծիչների մասնակցություն: Զորավարժությունները կտևեն հունիսի 5-20-ը:

Ընդհանուր առմամբ՝ Հյուսիսատլանտյան դաշինքի ուժերը հունիսին պլանավորել են 4 զորավարժություններ, որոնց կանցկացվեն Լեհաստանի տարածում: Խոսքը Noble Jump, Baltops, Saber Strike զորավարժությունների մասին է: Դրանք կրում են ընդհանուր Allied Shiled անվանումը:

Զորավարժությունները ուղղվելու են ՆԱՏՕ-ի երկրների ու գործընկեր երկրների շրջանում պատրաստականության բարձրացմանը:

Տեսանյութեր

Լրահոս