Ռուսաստանի ու Իրանի արտգործնախարարները քննարկել են Եմենի հակամարտության կարգավորման հարցը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում ընդգծել են Եմենի հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը:

Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում. «Զրույցի ժամանակ քննարկվել է Եմենում տիրող իրավիճակը, կողմերը հայտնել են ընդհանուր մտահոգություն՝ կապված այդ երկրում պահպանվող հումանիտար ճգնաժամի հետ: Նախարարները համակարծիք են գտնվել, որ անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը՝ գտնելու համար Եմենի հակամարտության քաղաքական կարգավորումը»:

Եմենում հումանիտար նպատակներով մայիսի 12-ին հայտարարված հնգօրյա հրադադարի ժամկետը լրացել է երեկ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031