Բաժիններ՝

«Սպայական անձնակազմից զգալի թվով անձինք հեռացվել են աշխատանքից». Աղվան Հովսեփյանը՝ Ավետիսյանների սպանության գործի մասին

«Այդ քրեական գործով մենք ունեցել ենք, ունենք և միշտ զարգացնում ենք քրեական գործի քննության ծրագրերը, և ծրագրավորված աշխատանք է կատարվում այդ գործով»,- այս մասին «Քրեական գործերով տեղեկատվություն տրամադրելու սկզբունքները» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը՝ խոսելով Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի 7 անդմաների սպանության գործի մասին:

Աղվան Հովսեփյանը նշեց, որ այդ գործով ծրագրավորված և մանրամասն աշխատանք է կատարվում:

«Ամեն ինչ քննության առարկա է դարձվում»,- ասաց Աղվան Հովսեփայանը՝ նշելով, որ այդ գործով բազում փորձաքննություններ են նշանակվել, որոնց եզրակցությունները ստանալուց հետո նշանակել են համալիր փորձաքննություններ: «Բոլոր անհրաժեշտ գործողությունները մենք կատարել ու կատարելու ենք: Վստահ եմ, որ գործը ավարտվելուց հետո դուք մանրամասն կիրազեկվեք»,- ասաց Աղվան Հովսեփյանը:

Հարցին, թե ի՞նչպես է ընթանում է համագործակցությունը ռուսական կողմից հետ, Աղվան Հովսեփյանը պատասխանեց.

«Ասեմ, որ մենք հնարավորինս ամեն ինչ անում ենք մեր իրավասությունների սահմաններում ապացույցներ ձեռք բերելու համար և ռուսական կողմը նույնպես: Ամեն ինչ անում են մեր կոլեգաները, որպեսզի գործի բոլոր հանգամանքները պարզաբանվեն: Նույնիսկ ես տեղյակ եմ, որ մի շարք սպաների նկատմամբ հարուցել են քրեական գործեր, որոնք իրենց ծառայողական պարտականություններն անբարեխիղճ են կատարել կամ թույլ են տվել չարաշահումներ: Զգալի թվով անձինք սպայական անձնակազմից հեռացվել են աշխատանքից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս