Իլհամ Ալիևն ընդունել է Նիկոլայ Պատրուշևին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ժամանակ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում: Ալիևը կարևորել է երկու երկրների իրավապահ մարմինների միջև հարաբերությունների հաջող զարգացումը:

Ալիևն ընդգծել է երկու երկրների համապատասխան կառույցների միջև գործնական հարաբերությունների, տեղեկատվության փոխանակման, համատեղ միջոցառումներ անցկացնելու կարևորությունը՝ տարածաշրջանում անվտանգության ամրապնդման տեսանկյունից:

Պատրուշևն իր հերթին՝ Ալիևին է փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնները: Պատրուշևը նույնպես հայտարարել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում: Հանդիպման ժամանակ քննարկվել են փոխադարձ հետաքրքրության կենտրոնում ընկած հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031