Սա կարևորագույն օր է. Գարիբաշվիլին՝ վրաց-ամերիկյան համատեղ վարժանքների մասին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին, մեկնաբանելով այսօր երկրում մեկնարկած վարց-ամերիկյան Nobel Partner 2015 (Արժանի գործընկեր 2015) զորավարժությունները, հայտարարել է, որ դրանք մեկ քայլ առաջ են Վրաստանի ու ԱՄՆ-ի փոխհարաբերություններում.

«Այսօր Վրաստանում առաջին անգամ անցկացվում են «Արժանի գործընկեր 2015» անվանմամբ նման մակարդակի զորավարժություններ: Դա մեր զինվորականների, մեր զինված ուժերի բարձր գնահատականն է և հանդիսանում է վրացական պետությանը վստահության ու աջակցության հայտնում:

Սա կարևորագույն օր է և ևս մեկ քայլ առաջ է վրաց-ամերիկյան հարաբերություններում: Սա բացառիկ հնարավորություն է մեր զինվորականների համար»:  Գարիբաշվիլին ցուցաբերած աջակցության համար Վրաստանի կառավարության ու ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի կառավարությանը:

Տեսանյութեր

Լրահոս