Վրաց-ամերիկյան զորավարժությունները սկզբունքային նշանակություն ունեն երկրի համար. Թինա Խիդաշելի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նորանշանակ նախարար Թինա Խիդաշելին հայտարարել է, որ Վազիանիի ռազմաբազայում (Թբիլիսիի մոտ) մեկնարկած վրաց-ամերիկյան զորավարժությունները սկզբունքային նշանակություն ունեն երկրի համար:

Վրաց-ամերիկյան Nobel Partner 2015 («Արժանի գործընկեր 2015») համատեղ զորավարժությունները մեկնարկել են այսօր: Խիդաշելին հայտարարել է, որ դա առաջին դեպքն է, որ անցկացվում են այդօրինակ մասշտաբային զորավարժություններ.

«Այդ զորավարժությունները սկզբունքային են մեզ համար, քանի որ հաստատում են, որ մենք ունենք ոչ միայն կարևոր գործընկեր, այլև՝ կարևոր բարեկամ»:

Խիդաշելին ընդգծել է, որ նշանակություն չունի այն կարծիքը, թե վրաց-ամերիկյան զորավարժությունները կարող են զայրացնել Ռուսաստանին. «Ռուսաստանը զայրացած է նրանից, որ Վրաստանն ընդհանրապես գոյություն ունի, և ժամանակն է փակել այդ թեման»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031