Բաժիններ՝

Ուկրաինայում ներքին տեղահանվածների թիվը հասել է ավելի քան 850.000-ի

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայում Դոնբասից ու Ղրիմից հարկադրաբար հեռացածների թիվը կազմում է 854.500 մարդ: Այս մասին նշված է Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության կայքում:

Նշված է, որ Դոնեցկի ու Լուգանսկի մարզերից հարկադիր վերաբնակների թիվը կազմում է գրեթե 834.000 մարդ, իսկ Ղրիմից ու Սևաստոպոլից հարկադրաբար հեռացածների թիվը՝ 20.500 մարդ:

Ներքին տեղահանվածներին հիմնականում տեղավորել են Խարկովի, Դնեպրոպետրովսկի, Զապորոժիեի ու Կիևի մարզերում, այդ թվում՝ նաև Կիևում, ինչպես նաև Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի այն շրջաններում, որոնք չեն գտնվում անջատողականների վեահսկողության ներքո:

ՄԱԿ-ի տվյալներով՝ Դոնբասում բնակվող մոտ 800.000 ուկրաինացի դարձել է փախստական, որոնցից 659.000-ը մեկնել է Ռուսաստան, իսկ 81.000-ը՝ Բելառուս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031