
Մեկնարկում են վրաց-ամերիկյան Noble Partner համատեղ վարժանքները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Թբիլիսիի մոտ գտնվող Վազիանի զորավարժարանում մեկնարկում են վրաց-ամերիկյան Noble Partner համատեղ վարժանքները: Այս մասին հայտնել է Վրաստանի ՊՆ-ը:
Վերջինիս հաղորդմամբ՝ այդ զորավարժություններն առաջին անգամ են անցկացվում Վրաստանի տարածքում և որ դրանց նպատակը վրացական ստորաբաժանումների մարտունակության բարձրացումն է՝ ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերին մասնակցելու համար:
Զորավարժություններին մասնակցելու է մոտ 600 ամերիկացի ու վրացի զինծառայող: Հատուկ այդ նպատակով ավելի վաղ Վրաստան է բերվել ամերիկյան ծանր ռազմական տեխնիկա՝ «Բրեդլի» տիպի 14 հետևակի մարտական մեքենա: Զորավարժություններն ավարտվելու են մայիսի 25-ին: