Բաժիններ՝

Միջերկրական ծովում մեկնարկում են ռուս-չինական ռազմածովային զորավարժությունները

BBC-ի փոխանցմամբ՝ այսօր Միջերկրական ծովում մեկնարկում են ռուս-չինական համատեղ ռազմածովային զորավարժությունները, որոնք ստացել են «Ծովային փոխգործակցություն 2015» անվանումը: Զորավարժությունները տևելու են մինչև մայիսի 21-ը:

Ընդհանուր առմամբ զորավարժություններին մասնակցում է Ռուսաստանի ու Չինաստանի ռազմածովային ուժերի տարբեր դասի մինչև 10 նավ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը:

Վարժանքների ժամանակ նավերը մշակելու են համաշխարհային օվկիանոսում անվտանգ նավարկություն ապահովելուն ուղղված գործողութունները: Ռուս-չինական ևս մեկ ռազմածովային զորավարժություններ օգոստոսին կանցկացվեն Ճապոնական ծովում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031