Շոտլանդիայի անկախության մասին նոր հանրաքվե չի անցկացվի. Քեմերոն
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը բացառել է Շոտլանդիայի անկախության վերաբերյալ հանրաքվեի կրկնումը՝ չնայած նրան, որ շոտլանդացի ազգայնականները հաջողություններ են գրանցել օրեր առաջ անցկացված խորհրդարանական ընտրություններում:
Այդ ընտրություններում հաղթանակ էր տարել Քեմերոնի Պահպանողական կուսակցությունը: Միևնույն ժամանակ շոտլանդացի ազգայնականները ընտրությունների արդյունքներով ստացել են տեղի խորհրդարանի 59 տեղերից 56-ը:
Քեմերոնի խոսքերով՝ ընդլայնվելու են Շոտլանդիայի լիազորությունները, ինչը տեղի է ունենալու բրիտանական կառավարության ընդունած պլանին համապատասխան: Քեմերոնն ընդգծել է, որ Շոտլանդիան վճռականորեն քվեարկել է Մեծ Բրիտանիայի կազմում մնալու օգտին:
2014 թվականի սեպտեմբերին անցկացված հանրաքվեի ժամանակ շոտլանդացիների 55 տոկոսը կողմ քվեարկեց Մեծ Բրիտանիայի կազմում մնալուն, իսկ 45 տոկոսը՝ դեմ: